12 Սեպտեմբեր 17
Անդրե.«Ինչպես ես նրան, այնպես էլ նա երբեք չի մոռանում ինձ»
 
 
0

«Պապ ջան»` այսպես է կոչվում Անդրեի նոր երգը, որի հիման վրա ռեժիսոր Հրանտ Մովսիսյանի նկարահանված հոլովակը հայտնի դերասաններով գեղարվեստական կարճամետրաժ ֆիլմ կհիշեցնի: Իր նոր աշխատանքի հետաքրքիր մանրամասները, նաեւ Արցախում հանգստի եւ աշխատանքային այլ ծրագրերի մասին երգիչը պատմել է BRAVO.am-ին:

«Պապ ջան» երգի տեսահոլովակի նկարահանումներին

Լիրիկական երգի երաժշտության հեղինակը Մանե Հակոբյանն է, խոսքերը գրել է Ավետ Բարսեղյանը, իսկ գործիքավորումն արել է Վահան Նահապետյանը: Երգի եւ տեսահոլովակի պրոդյուսինգով զբաղվել է երգչի քույրը՝ Անուշ Հովնանյանը, որի դստերը նույնպես կտեսնեք հոլովակում:
 
«Շատ զգացմունքային գործ է: Համոզված եմ՝ մտնելու է շատերի սրտերը: Երգում եւ տեսահոլովակում մեծարվում է հայ հայրը, նրա հավաքական կերպարը: Հայրերի մասին երգերը, կարծես, այնքան էլ շատ չեն մեր երգարվեստում, ինչը, իմ կարծիքով, մեծ բացթողում է, որովհետեւ բոլորիս կյանքում ծնողը մեծ դեր ունի: Ինչպես մայրը, այնպես էլ հայրն անբացատրելի տեղ ունի զավակի սրտում: Այս հրաշալի երգով ցանկանում եմ, որ մեծարենք մեր հայրերին, որոնք, սկսած մեր մանկությունից, այնքան շատ բան են անում մեզ համար… Նրանց դերն անգնահատելի է, եւ հատկապես տղա զավակների դաստիարակության հարցում»,-ասել է երգիչը:
«Պապ ջան» երգի տեսահոլովակի նկարահանումներին

Նա պատմել է, որ հոլովակի նկարահանումները տեւել են 3 օր, օպերատորը Սուրեն Թադեւոսյանն է.«Ինչպես ռեժիսոր Հրանտ Մովսիսյանն է ասում, սա հերթական տեսահոլովակ չէ, այլ ֆիլմ է, որում կտեսնեք արդեն իսկ սիրված ու ճանաչված դերասանների՝  Նարինե Գրիգորյան, Շանթ Հովհաննիսյան, ինչպես նաեւ նոր դեմքերի: Նրանց հետ համագործակցելն ինձ մեծ բավականություն պարգեւեց: Նկարահանվել է նաեւ քրոջս դուստրը՝ մեր գեղեցկուհի Վիկտորիան, որն իրեն նկարահանման հրապարակում իսկական պրոֆեսիոնալի պես պահեց»: 

Խոսելով ստեղծագործական այլ նորություններից՝ Անդրեն նշել է, որ ամռանը եւս երեք հոլովակ է նկարահանել, որոնք հաջորդաբար կներկայացնի. «Պրեմիերաների շարքը կգլխավորի հենց «Պապ ջան» երգի հոլովակը, որովհետեւ այն առաջնային կարեւորություն ունի ինձ համար: Բազմիցս եմ նշել, որ մենահամերգն ինձ համար զուտ երգերս ներկայացնելու միջոց չէ, այն իմ դեպքում միշտ առանձնացել է հատուկ շոուներով եւ բեմականացումներով: Եթե մենահամերգ ունենամ, պետք է լինի մի բան, որը կգերազանցի իմ նախորդ տարիների համերգային ծրագրերը. երբ արդեն բարձրից ես սկսել, չես կարող հաջորդ գործդ ցածր մակարդակի վրա ներկայացնել: Երբ զգամ, որ պատրաստ եմ հերթական մենահամերգով զարմացնել եւ ուրախացնել նորամուծություններով, ինչը Հայաստանի պայմաններում այնքան էլ հեշտ չէ տեխնիկապես, կհայտարարեմ այդ մասին: Ինչ վերաբերում է նոր սկավառակին, միշտ աշխատում եմ նոր երգերի վրա: Բնականաբար, երբ հասունանա այնպիսի մի շարք, որը ձայնասկավառակի կարիք կունենա, կլինի նաեւ նոր ալբոմ»:
Անդրեն՝ քույրիկի դստեր՝ Վիկտորիայի հետ

 Վերջին շրջանում ԱՄՆ-ում գտնվող երգիչն այժմ Հայաստանում է եւ վայելում է հայրենիքում անցկացրած յուրաքանչյուր օրը.«Մի քանի օր հանգստացա իմ սիրելի ծննդավայրում՝ Ստեփանակերտում, այժմ վերադարձել եմ Երեւան եւ շարունակում եմ վայելել երեւանյան հանգիստս, որն ուղեկցվում է աշխատանքային նոր մտքերով: Արցախն այն վայրն է, որը պահում է իմ կյանքի ամենաթանկ տարիների հուշերը: Ամեն անգամ այնտեղ վերհիշում եմ մանկությունս՝ թե´ լավ, թե´ վատ, եւ թե´ դաժան տարիները, որոնք երբեք չեն ջնջվի իմ մտքից ու սրտից: Արցախն է ինձ ձեւավորել այնպիսին, ինչպիսին կամ այսօր: Այն ինձ կոփել է, սովորեցրել լինել ուժեղ ու պայքարող, դիմակայել չարին ու դժվարություններին: Այստեղ մասնակցեցի Արցախի Հանրապետության օրվան նվիրված տոնական համերգին, զգացի արցախցիների սերն ու նվիրվածությունն ինձ ու իմ գործին, ինչի համար շատ շնորհակալ եմ: Ինչպես ես նրան, այնպես էլ Արցախը երբեք չի մոռանում ինձ: Այո, ցանկացած այցելություն Արցախ նշանավորվում է ընտանեկան ու բարեկամական ջերմ հանդիպումներով, անկեղծ մթնոլորտով: Ես ուրիշ ապրումներ եմ ունենում Ստեփանակերտում»,- եզրափակել է նա:

Տեքստը՝ Մերի Պողոսյանի /Bravo.am/
Լուսանկարները տրամադրել է Անդրեն

 
 
«Պապ ջան» երգի տեսահոլովակի նկարահանումներին

«Պապ ջան» երգի տեսահոլովակի նկարահանումներին

Անուշ Հովնանյանը եւ դուստրը՝ Վիկտորիան

Անուշ Հովնանյանը եւ դուստրը՝ Վիկտորիան

«Պապ ջան» երգի տեսահոլովակի նկարահանումներին

«Պապ ջան» երգի տեսահոլովակի նկարահանումներին

«Պապ ջան» երգի տեսահոլովակի նկարահանումներին

«Պապ ջան» երգի տեսահոլովակի նկարահանումներին

«Պապ ջան» երգի տեսահոլովակի նկարահանումներին

«Պապ ջան» երգի տեսահոլովակի նկարահանումներին

Անդրեն՝ քույրիկի դստեր՝ Վիկտորիայի հետ

Անդրեն՝ քույրիկի դստեր՝ Վիկտորիայի հետ

«Պապ ջան» երգի տեսահոլովակի նկարահանումներին

«Պապ ջան» երգի տեսահոլովակի նկարահանումներին

«Պապ ջան» երգի տեսահոլովակի նկարահանումներին

«Պապ ջան» երգի տեսահոլովակի նկարահանումներին

Դեպի վերև
Bravo-ի նյութերին մշտապես տեղյակ լինելու համար սեղմեք
0
14136 Դիտում
 
Մեկնաբանություններ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: