×


Անդրե.“Երեքն էլ իմն են, երեքն էլ ինձ համար հաղթող են”

“Շանթ”-ի եթերում երեկ հնչել է “X-Factor 3”-ի հաղթողի անունը: Նա, բնականաբար, Անդրեի թիմից է, քանի որ նախագծի պատմության մեջ առաջին անգամ եզրափակիչ փուլում էին հայտնվել մարզիչներից միայն մեկի թիմի անդամները: Եվ այսպես, 3-րդ “Իքս-Ֆակտոր” է դարձել Վահե Մարգարյանը:):

Վահե Մարգարյանը, Հայկ Հունանյանը, Անդրեն եւ Նարեկ Վարդանյանը


“Նարեկ Վարդանյան, Վահե Մարգարյան եւ Հայկ Հունանյան. երեքն էլ իմն են, երեքն էլ ինձ համար հաղթող են: Նրանք տարբեր են եւ արժանի հաղթողի տիտղոսը կրելուն: Յուրաքանչյուրն իր ուրույն տեղն ունի թե՛ իմ, թե՛ ձեր մտքում, սրտում: Ուզում էի` “ֆեյսբուքյան” եւ “յութուբյան”  “լայք”-երից բացի, նրանք վայելեն կենդանի շփումն իրենց երկրպագուների հետ: Այս ոգեւորությունն, անկասկած, իրենց ուժ կտա հետագայում ստեղծագործել”. Անդրեն հենց այս տողերն է ընդգծել “Երեւան մոլ”-ում  կայացած հանդիպում-համերգի ժամանակ:

Սոնա Ռուբենյանը եւ "վիտամինցի" Տիգրանը


Եզրափակիչ փուլում հայտնված եռյակի խոսքով` ճիշտ երգեցողություն սովորեցնող, լավ եւ փոքր-ինչ խիստ մարզիչը` Անդրեն, բացի մասնագիտական խորհուրդներից, միշտ շեշտել է, որ անկախ արդյունքներից եւ ձեռքբերումներից` պետք է մնալ լավ մարդ:):

"Իքս-Ֆակտոր"-ի եզրափակչում հայտնված տղաների հետ հանդիպում-համերգին


Համերգը, որին մասնակցել են նաեւ “Պրեմիերա 2” նախագծի հաղթող Լենա Ղազարյանը, “Նոր ալիք 2014”-ի “Հանդիսատեսի համակրանք” մրցանակակիր Սոնա Ռուբենյանը, Նիկ Էգիբյանը եւ այլք, սկսվել եւ ավարտվել է եզրափակչում հայտնված տղաների “Հաղթենք միասին” երգով, որից հետո նրանք շփվել են երկրպագուների հետ:

BRAVO.am-ը շնորհավորում է Վահե Մարգարյանին եւ Անդրեին:):

Տեքստը` Հասմիկ Միկիչյանի/Bravo.am/
Լուսանկարները` Էմին Արիստակեսյանի/Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին