Ամերիկահայ դերասանուհի Անժելա Սարաֆյանը խաղում է HBO-ի նոր՝ «Արեւմտյան աշխարհ»/«Westworld» ֆանտաստիկ հեռուստաֆիլմում, որի պրեմիերան նախատեսված է հոկտեմբերի 2-ին:
Անժելա Սարաֆյանը՝ «Westworld» սերիալի նկարահանումներին
Տասը մասից բաղկացած սերիալը 1973 թվականին թողարկված համանուն հայտնի ֆիլմի ադապտացիան է: Հեղինակներն են Ջոնաթան Նոլանն ու Լիզա Ջոյը: Մեր հայրենակցուհու խաղընկերն է հանրահայտ դերասան Էնթոնի Հոփքինսը, դերասանական կազմում են նաեւ Էդ Հարիսն ու Էվան Ռեյչել Վուդը:
«Westworld» սերիալի պրեմիերան նախատեսված է հոկտեմբերին
Սերիալն «Արեւմտյան աշխարհ» կոչվող ատրակցիոնների ֆուտուրիստական այգու մասին է, որը բնակեցված է անդրոիդներով: Անժելան մարմնավորում է այգու արհեստական էակներից Քլեմենթինին:
BRAVO.am
Աղբյուրը՝ hbo.com


×
8,390






