Երեւանի Կամերային թատրոնը կանանց նվիրված մեկամսյակի առթիվ պատրաստել է նոր ֆոտոշարք` գեղեցիկ սեռի ներկայացուցիչների մասնակցությամբ, որն առաջինը կարող եք դիտել BRAVO.am-ում: Թատրոնի դերասանուհիները՝ Քեթրին Մանասյանը, Նոննա Գրիգորյանը, Էվա Խաչատրյանը, Հասմիկ Դանիելյանը, Հրաչուհի Ամիրյանը եւ Անի Լուպեն ներկայանում են ոճային մաքրուհի-տնտեսուհիների կերպարներում:
Անի Լուպեն
Կամերային թատրոնի բեմադրիչ-ռեժիսոր Լուսինե Երնջակյանն է զբաղվել դերասանուհիների հագուստի ոճով եւ կազմակերպչական հարցերով.«Մարտի 8-ն այն տոնն է, որ չէինք կարող անտեսել: Հարց ծագեց՝ ինչպես կարելի է կանանց շնորհավորել։ Կնոջը պատկերացնում ենք կենցաղային հոգսերով, բայց խոհանոցում եւս կինը չպիտի կորցնի իր կանացիությունը եւ լինի նույնքան գեղեցիկ ու ցանկալի։ Միասին որոշեցինք ֆոտոշարքի ձեւաչափը, Նոննա Գրիգորյանի գաղափարով էլ ընտրեցինք խոհանոցային թեմատիկան»։
Թե ինչու են լուսանկարներում տեղ գտել ոչ թե հայերեն, այլ անգլերեն աֆորիզմներ ու թեւավոր մտքեր, Լուսինե Երնջակյանը նշել է.«Քանի որ ուզում էինք սնդուսափայլ ամսագրի ֆոտոշարք ստանալ, հայերեն արտահայտություններով այդ տպավորությունը չէր ստեղծվում, ուստի ընտրեցինք կանանց նվիրված անգլերեն գրվածքներ»։
Էվա Խաչատրյանը
Ինչպես պատմել է Լուսինեն, լուսանկարներն արվել են Կամերային թատրոնի հարեւանությամբ եւ գրավել են անցորդների ուշադրությունը.«Ցերեկային լույսի առկայությամբ դերասանուհիները լուսանկարվում էին դրսում, եւ բավականաչափ հանդիսատես էր հավաքվել։ Մարդիկ հետեւում էին ընթացքին, նույնիսկ մի քանիսն այլ ուղղությամբ էին գնում, որոշեցին տոմսարկղից ներկայացումների տոմսեր գնել։ Փաստորեն, այս ֆոտոշարքը տեղում որպես գովազդ աշխատեց:)»։
Ի դեպ, լուսանկարմանը չի մասնակցել դերասանուհի Լուիզա Ներսիսյանը Երեւանից բացակայելու պատճառով, իսկ ապրիլի 7-ին թատրոնի անձնակազմը նախատեսում է նոր ֆոտոշարք` տղամարդ դերասանների մասնակցությամբ։
Նոննա Գրիգորյանը
Մարտի 8-յան հրապարակումը եզրափակենք Կամերային թատրոնի գեղարվեստական ղեկավար Արա Երնջակյանի տողերով.
Ամենաառաջին կինը Եվան էր:
Ամենագեղեցիկը` Կլեոպատրան:
Ամենախելացին` մադամ Պոմպադուրը:
Դուք այդ գիտեի՞ք: Իսկ հիմա մոռացեք:
Որովհետեւ ամենաառաջին կինը նա է, ով Ձեր կողքին է:
Ամենագեղեցիկ կինը նա է, ով Ձեր կողքին է:
Ամենախելացի կինը նա է, ով Ձեր կողքին է:
BRAVO.am
Լուսանկարները՝ Հովհաննես Ջաղացպանյանի


×
9,362








Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: