Անի Ավդալյանը հղիության 8-րդ ամսում է: Ոճաբանը ամուսնուն՝ Լեւոնին դուստր կպարգեւի, ում կանվանեն Մարիա:
Անի Ավդալյանն` ամուսնու եւ որդու հետ
«Երեխայի սպասելու լուրն ինքնին հաճելի անակնկալ է: Իմանալուն պես հայտնեցի Լեւոնին: Նա էլ շատ ուրախացավ: Սեռը պարզելուց հետո մեր ուրախությունը կրկնապատկվեց, երկուսս էլ աղջիկ էինք ուզում»:
Ոճաբանի առաջնեկը՝ Դավիթը դեռ չի գիտակցում, որ քույրիկ է ունենալու: «Փորձում ենք նրան աստիճանաբար հասկացնել, որ շուտով տանն իրենից բացի այլ երեխա էլ է լինելու: Փոքր ինչ խանդում է, երբ երեխայի իրերից բերում ենք տուն, վերցնում ու դեն է նետում»,- պատմել է Անին:
Անի Ավդալյանն` ամուսնու եւ որդու հետ
Ամուսինները սկսել են աղջնակի համար անհրաժեշտ իրերի գնումները. «Հղիության ամենահաճելի պահը գնումներն են: Իրերի մեծ մասն արդեն ձեռք ենք բերել, մյուս մասն էլ՝ աստիճանաբար: Փասք Աստծո, շատ թեթեւ են անցել այս ամիսները, ոչ մի վայրկյան իմ բնականոն կյանքից չեմ շեղվել: Շարունակել եմ նախկին գրաֆիկով աշխատել ու մինչ օրս աշխատում եմ»,- եզրափակել է ոճաբանը:
BRAVO.am-ը թեթեւ հղիություն եւ ծննդաբերություն է ցանկանում Անիին:
Նյութը՝ Մերի Պողոսյանի /BRAVO.am/
Լուսանկարները՝ Անի Ավդալյանի անձնական արխիվից


×
13,661





