Անի Բայաթյանը երկրորդ անգամ մայրացել է: Երեւանի պատանի հանդիսատեսի թատրոնի դերասանուհին եւ գեղանկարիչ Նարեկ Քեշիշյանը դուստր են ունեցել: BRAVO.am-ի հետ զրույցում նորաթուխ մայրիկն ասել է, որ ինքն էլ, երեխան էլ իրենց լավ են զգում:
Նարեկ Քեշիշյանը եւ Անի Բայաթյանը ծնողներ են դարձել
3 կգ քաշով եւ 51 սմ հասակով աղջնակին ծնողներն անվանակոչել են Լիա.«Երբ անվան ընտրությունն էինք կատարում, շատ պատահաբար, մեկս մյուսից անկախ, առաջարկեցինք Լիա անունը, որն այլեւս փոփոխության չենթարկվեց:)»,-ասել է նա:
Լիային առաջին անգամ տեսնելու պահին ունեցած զգացողություններից խոսելիս՝ Անին ասել է.«Իսկապես անբացատրելի ապրումներ ունեցա: Շատ ուրախ եմ: Նարեկի զգացողությունները կդժվարանամ ներկայացնել: Նա էլ շատ երջանիկ է»:
Անին` հայրիկի` Արտավազդ Բայաթյանի հետ
Փոքրիկի լույս աշխարհ գալուն ամենաշատը 11-ամյա Վիոլան է սպասել. «Ավագ դուստրս ամենաոգեւորվածն է: Նա քույրիկ էր ուզում եւ հղիությանս մասին իմանալուց հետո անհամբեր սպասում էր Լիայի ծնվելուն: Դեռ չի հասցրել գրկել, ծննդատան պատուհանից եմ ցույց տվել, նաեւ լուսանկարներով է տեսել»:
Դերասանուհին հայտնել է, որ մինչեւ մայր եւ դուստր տուն գնան, պատրաստ կլինի երեխայի անկյունը.«Որոշ իրեր նախապես էինք գնել, մի շարք պարագաներ էլ այս օրերին բարեկամներս ու փոքրիկի հայրիկը կգնեն»:
Անի Բայաթյանը` դստեր հետ
BRAVO.am-ը առողջ ու անհոգ մանկություն է ցանկանում Լիային եւ աշխարհի բոլոր փոքրիկներին:
Նյութը՝ Մերի Պողոսյանի / Bravo.am /
Լուսանկարները՝ Անի Բայաթյանի արխիվից եւ BRAVO.am-ի


×
9,290







Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: