×


Անի Երանյանը, Աննա Հարությունյանը, Նաիրա Մովսիսյանը եւ այլք` Տաթեւիկ Ադումյանի ծննդյան տոնին :)

Տաթեւիկ Ադումյանը երեկ` փետրվարի 23-ին, երեւանյան ժամանցի վայրերից մեկում նշել է 22-րդ տարեդարձը: Երեկույթին ներկա են եղել նրա ընտանիքի անդամներն ու ընկերները, այդ թվում` Աննա Հարությունյանը, Նաիրա Մովսիսյանը, Անի Երանյանը, Աննա Ավետիսյանը, Ագնեսա Շահնազարյանը, Դավիթ Մարդյանը եւ այլք, որոնց կտեսնեք BRAVO.am-ի ֆոտոշարքում:

Տաթեւիկ Ադումյանը նշել է ծննդյան տարեդարձը


Դերասանուհին, որն այժն նկարահանվում է “Արմենիա” հեռուստաընկերության “Հարազատ թշնամի” սերիալում, ծննդյան տոնին կրել է դիզայներ ընկերուհու` Լուսինե Տարախչյանի ստեղծած սեւ զգեստը, տոնական տորթը եւս այդ գույնի մեջ է ընտրել:):

Տաթեւիկ Ադումյանը նշել է ծննդյան տարեդարձը


Տաթեւիկը մեզ հետ զրույցում առանձնացրել է ամուսնու մատուցած նվերները.“Դրանք չափից շատ են` սկսած կենցաղային տեխնիկայից մինչեւ աղջկական պարագաներ: Նա կարողանում է ճիշտ նվերներ ընտրել: Միգուցե տարօրինակ թվա, բայց չեմ սիրում, երբ ծաղիկ են նվիրում, որովհետեւ ժամանակից շուտ են չորանում, բացառություն է միայն իմ սիրելի սպիտակ կակաչը: Սիրում եմ իմ ծննդյան օրը. մեծանալուն զուգընթաց նոր ձեռքբերումներ ու նոր ընկերներ ես ունենում”:

Տաթեւիկ Ադումյանը եւ Աննա Հարությունյանը


Հոբելյարին առաջինը շնորհավորել է Անի Երանյանը.“Ինձ համար անսպասելի էր, որ նա տորթով եկավ այն վայրը, որտեղ գիշերը գտնվում էի եւ անակնկալ արեց”,-պատմել է նա` հավելելով, որ կեսգիշերին իրեն շնորհավորել են նաեւ մայրիկն ու փոքր եղբայրը.“Նա փուչիկներով զարդարել էր տունը, նաեւ իր գրած երգը նվիրեց. դեռ 15 տարեկան է, ռեփ է կարդում, կարծում եմ` երգի ոլորտում լավ ապագա կունենա”:

BRAVO.am-ը շնորհավորում է Տաթեւիկ Ադումյանին` մաղթելով երջանկություն եւ աշխատանքային հաջողություններ:

Դերասանուհու 21-ամյակին մեր անդրադարձը կարդացեք այստեղ:

BRAVO.am
Լուսանկարները` Արգինե Մինասյանի/Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին