×


Անի Երանյան.«Մենք էլ մարդ ենք ու կարող ենք գիրանալ»

Համացանցում լուրեր են տարածվել, թե իբր Անի Երանյանը հղի է: Այս օրերին հյուրախաղերով Միացյալ Նահանգներում գտնվող դերասանուհին BRAVO.am-ի հետ զրույցում ասել է, որ իր համար ծիծաղելի են նմանատիպ հրապարակումները.«Այդ հոդվածները, միեւնույն ժամանակ, նաեւ նողկալի են: Լրագրողական էթիկան մեր ժամանակներում զարգանալու փոխարեն դեգրադացվում է»:

Անի Երանյանը


Անին նշել է, որ քաշի փոփոխություն ունի, ինչը բնական երեւույթ է.«Մենք էլ մարդ ենք ու կարող ենք գիրանալ կամ հակառակը` շատ նիհարել: Եթե մի քանի կգ քաշ եմ հավաքել, չի նշանակում` հղի եմ, իսկ եթե չափից շատ նիհարեի, կնշանակեր` հիվա՞նդ եմ»:

Կադր «Ֆուլ Հաուս» սիթքոմից


Կադր «Ֆուլ Հաուս» սիթքոմից


BRAVO.am
Լուսանկարները` Անի Երանյանի անձնական արխիվից

Կարդալ ավելին

Quality Sign BW