×


Անի Քոչարյան.«Ամուսինս չի կողմնորոշվում՝ ինչ նվիրել»

Անի Քոչարյանի համար ձմռան առաջին օրը տոնական էր: Դերասանուհին երեկ դարձել է 44 տարեկան: Նա BRAVO.am-ի հետ զրույցում ասել է, որ օրը սկսվել ու ավարտվել է գործընկերների միջավայրում.«Նկարահանման հրապարակում ուղիղ կեսգիշերին սերիալի անձնակազմը շնորհավորեց, իսկ երեկոն անցկացրել եմ Պարոնյանի անվան թատրոնում, որտեղ մի փոքր ժամանակ ենք գտել ու նշել: Հեռախոսազանգով առաջինն իմ հավատարիմ երկրպագուհին՝ Լաուրան, է շնորհավորել»:

Անի Քոչարյանը


Այս շրջանում «Մեղրամիս» հեռուստասերիալում նկարահանվող դերասանուհին տոնական խնջույք չի կազմակերպել.«Ո՛չ ժամանակ ունեի, ո՛չ էլ՝ էներգիա. շատ գերհոգնած եմ: Հիմա միայն հանգստի մասին եմ մտածում: Օրակարգս շատ ծանրաբեռնված է»:

Անին իր բոլոր տարեդարձերը հիշարժան է համարում.«Այսքան ժամանակ չի եղել մի տարի, որ ծննդյանս օրը տխուր անցնի: Ամեն տարի այդ օրն ինձ շրջապատել եմ ամենաթանկ ու հարազատ մարդկանցով»:

Անի Քոչարյանն՝ ամուսնու հետ


Տոնական տորթի մոմերը փչելու հարցում դերասանուհուն օգնել է գործընկերուհին՝ դերասանուհի Նարինե Ալեքսանյանը.«Այս անգամ ինքն է իմ փոխարեն երազանք մտապահել:)»:

Անիից հետաքրքրվել ենք նաեւ, թե ինչ նվերներ է ստացել.«Երկրպագուհիս իմ նկարներով կոնֆետներ է պատրաստել: Գնումներ կատարելու հարցում մի փոքր բծախնդիր եմ, եւ ամուսինս վերջին տարիներին չի կողմնորոշվում՝ ինչ նվիրել, գումարն է տալիս:)»,-ասել է նա:

Անի Քոչարյանն՝ ամուսնու հետ


BRAVO.am-ը շնորհավորում է Անի Քոչարյանին եւ նորանոր հաջողություններ մաղթում:

Տեքստը՝ Մերի Պողոսյանի/Bravo.am/
Լուսանկարները՝ Անի Քոչարյանի անձնական արխիվից

Կարդալ ավելին

Quality Sign BW