Ամերիկաբնակ երգչուհի Անի Քրիստին օգոստոսին կայցելի հայրենիք: Նա BRAVO.am-ի հետ զրույցում հայտնել է, որ շատ է կարոտել այստեղ ապրող հարազատներին, ընկերներին ու հանդիսատեսին եւ վաղուց էր պլանավորել այս ուղեւորությունը.«Ուրախ եմ, որ դարձյալ տեսնելու եմ նրանց»:
Անի Քրիստին
Երգչուհին Հայաստանում կհանգստանա մոտ մեկ ամիս.«Այցիս հիմնական նպատակն իմ սիրելի քաղաքն ու ինձ հարազատ մարդկանց տեսնելն է: Գործնական մի քանի հանդիպում էլ կլինի, բայց դրանք շատ ժամանակ չեն խլի: Ինձ ուղեկցելու են մայրս եւ մորաքրոջս աղջիկը: Արդեն 15 տարի է` մայրիկիս հետ Երեւանում չենք եղել»:
Անի Քրիստին
Ի դեպ, Անի Քրիստին նախատեսում է հաջորդ տարի` իր 30-ամյակին, մենահամերգով ներկայանալ հայաստանյան հանդիսատեսին: Իսկ մինչ այս այցը նա ամառային տապը հաղթահարում է ընկերների հետ օվկիանոսում լողալով եւ արեւայրուք ընդունելով:):
Տեքստը` Մերի Պողոսյանի /BRAVO.am/
Լուսանկարները` Անի Քրիստիի անձնական արխիվից


×
9,336






