×


Անի Քրիստի.“Ուրախ եմ, որ իմ սրտում դատարկ տեղ չկա”

Տարիներ առաջ Անի Քրիստին հայրենիքում թողեց ամեն ինչ եւ մեկնեց Միացյալ Նահանգներ, բայց ոչ թե ամերիկյան երազանքի հետեւից, այլ, ինչպես ինքն է նշում, ճակատագրի բերումով: Երգչուհին Լոս Անջելեսում իրեն լավ է զգում, BRAVO.am-ի հետ զրույցում էլ նշել է` կարեւոր չէ, թե որտեղ ես ապրում, գլխավորը հոգով հայ մնալն է:

Անի Քրիստին


Նա չի խոստանում, որ մի օր կվերադառնա ու կշարունակի ապրել Երեւանում, սակայն նաեւ չի բացառում.“Հայտնի չէ, թե գալիք օրը մեզ ինչ անակնկալներ կմատուցի: Հստակ ոչինչ չեմ կարող ասել”: Անին մշտապես զուգահեռներ է անցկացնում ԱՄՆ-ի եւ Հայաստանի միջեւ, բարձրաձայնում է ներկայիս բնակավայրում առկա բացասական երեւույթը, ենթարկվում տեղի կարգուկանոնին` միաժամանակ պահպանելով ազգային ավանդույթները:

Մեր հարցին, թե ինչքանով է ստացվում հաջող կարիերա ստեղծել օտար երկրում, երգչուհին պատասխանել է.“Փառք Աստծո, ես արդեն արել եմ իմ հաստատուն քայլերն այդ ուղղությամբ, իսկ եթե լինեի հայրենիքում, նույնն էի անելու: Ինձ համար աշխարհամասը կապ չունի, գործը մնում է գործ, պարզապես ֆինանսներն են տարբեր”:

Անի Քրիստին


Անի Քրիստիին չի մտահոգում հայաստանաբնակ հանդիսատեսի կողմից մոռացվելու հավանականությունը, անընդհատ հեռուստատեսությամբ երեւալը նրա համար ոչ միայն հաջողության գրավական չէ, այլեւ նույնիսկ ձանձալի է, իսկ տեսահոլովակներ նկարահանում է հաճույքի համար` հաշվի առնելով երկրպագուների արձագանքները: Քանի որ անկանխատեսելի բնավորություն ունի, կարծում է` գուցե մեկ օր 6/8 չափի երգեր կատարի, իսկ ռեստորաններում այդօրինակ երգեր հնչեցնելը համարում է աշխատանք ու գնահատում է կատարողներին:

Միացյալ Նահանգներում ապրող մեր հայրենակիցները հնարավոր է շուտով երգչուհուն կրկին տեսնեն հաղորդավարուհու կարգավիճակում, իսկ հայաստանաբնակ երկրպագուներին 2015-ին խոստանում է նոր տեսահոլովակ, գուցե նաեւ հանդիպում հայրենիքում:

Անի Քրիստին


Անի Քրիստին բազմիցս է նշել, թե կարող է հաճախ սիրահարվել, բայց համաձայն է, որ սիրահարվածության դեպքում սիրտը լիովին չի լցվում, իսկ սիրելու դեպքում դատարկ տարածություն հնարավոր չէ գտնել: BRAVO.am-ի հարցին, թե այս պահին ինչպիսին է իր սրտի պարունակությունը, երգչուհին հայտնել է, թե  ուրախ է, որ դատարկ տեղ չկա:):

Տեքստը` Անուշիկ Մելքոնյանի/Bravo.am/
Լուսանկարները տրամադրել է Անի Քրիստին

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին