×


Անի Քրիստի.“Ինձ համար ցավալի են ամուսնալուծությունները”

Վերջին տարիներին Միացյալ Նահանգներում բնակություն հաստատած երգչուհի Անի Քրիստին այս օրերին Երեւանում է: Պարզվում է`այս անգամ նրա այցը հայրենիք ավելի քան ճանաչողական է: Չնայած հագեցած գրաֆիկին՝ նա լուսանկարվել է BRAVO.am-ի համար եւ անկեղծ զրույց ունեցել:

Անի Քրիստին


Այստեղ եմ մայրիկիս եւ մորաքրոջս աղջկա հետ: Քանի որ նա բնակվում է Եվրոպայում, որոշեցի, որ պետք է տեսնի բոլոր այն տեսարժան վայրերը, որոնք ժամանակին ես եմ վայելել: Ճանաչողական այցը, իհարկե, կապ ունի Հայոց ցեղասպանության

հարյուրամյակի հետ: Բացի այդ, շուրջ 16 տարի չէր ստացվում մայրիկիս հետ նույն ժամանակահատվածում Երեւանում լինել: Ընկերներիս, բարեկամներիս, հայ հանդիսատեսի եւ տատիկ-պապիկիս կարոտն է ինձ բերել Հայաստան: Պատճառներն ու առիթները շատ են:
 
Շատերը հարցնում են՝ դեռ չեմ ձանձրացել, պատասխանում եմ` ոչ: Ժամանակը նույնիսկ չի հերքում: Այս կարճ ժամանակահատվածում հասցրել ենք լինել մի շարք վայրերում, այսօր էլ կմեկնենք Էջմիածին: Շատ ընկերներ, բարեկամներ ունեմ այստեղ, որոնց փորձում եմ չնեղացնել եւ անպայման հանդիպել:
 
Ազատ ճախրող հոգի ունեմ, ինչը միշտ զարմացնում է ընկերներիս: Այնուամենայնիվ, փորձում եմ որոշ առումով գծագրել առօրյաս, բայց երբեմն անսպասելի որոշումներ էլ են լինում

Անի Քրիստին


Հայաստանից Միացյալ Նահանգներ կտանեմ ջերմություն եւ, իհարկե, փոքրիկ հուշանվերներ: Մարդն է իր շուրջը ստեղծում այն մթնոլորտը, որը ցանկալի է: Օվկիանոսից այն կողմ կարողանում եմ լրացնել Հայաստանի բացը եւ հակառակը:

Ես մի քանի ժամ ուշ ժամանեցի հայրենիք, եւ մայրիկս ինձ դիմավորեց: Ուրախ եմ, որ տարիներ անց նույն քաղաքում եմ նրա հետ` արդեն որպես հասուն, ինչ-որ չափով կայացած աղջիկ, եւ ես եմ ուղեկցում նրան… Կարծում եմ՝ դա հպարտություն է բոլոր մայրերի համար:

Տատիկիս եւ պապիկիս բնակարանը նույնն է, փոփոխություններ չեն սիրում, այդ իսկ պատճառով մտնելուն պես հաճելի հույզեր ապրեցի, ծիծաղելի պահեր հիշեցի. այդ հուշերը միշտ թարմ են:

Նոր երգեր ունեմ. “Քեզ գտա” զուգերգը` Արա Մարտիրոսյանի հետ, որը կներառվի նրա նոր ձայանասկավառակում: Չեմ վախենում երգել կոմերցիոն երգեր, թեեւ դրանցով գումար չեմ աշխատում: Կարծում եմ՝ տեսահոլովակ չի լինի, քանի որ երգը հաջողված է: Այո, կան առանց տեսահոլովակի երգեր, որոնք ավելի հաջողված են: “Ով եմ ես” երգս ունի նոր տարբերակ:

Պատրաստվում եմ “Անի եւ ընկերներ” խորագրով հայաստանյան մենահամերգիս, որը տեղի կունենա հաջորդ տարի: Կնշեմ 30-ամյակս եւ բեմական գործունեության 19 տարին:

Անի Քրիստին


6 տարի բնակվելով Միացյալ Նահանգներում ՝ թողարկել եմ երկու ձայնասկավառակ, ունեցել եմ մենահամերգ եւ նկարահանել մի շարք տեսահոլովակներ: Հիմա մոնտաժվում է մենահամերգի տեսագրությունը, եւ շուտով հայաստանյան հեռուստադիտողը կկարողանա դիտել այն:

Այս տարին եւս հագեցած կլինի ստեղծագործական նորություններով: Ես կողմնակից եմ ուշ-ուշ երեւալուն, սիրում եմ դադար տալ: Ժամանակ է պետք ներշնչվելու համար:

Այստեղ եւս կլինեն համագործակցություններ: Բազմիցս աշխատել եմ նորահայտ երգիչների, երաժիշտների հետ, լավ ավանդույթ է դարձել: Վստահել եմ ընկերներիս եւ հիմա չեմ զղջում:

Միշտ լուրջ եմ վերաբերվել անձնականին: Կյանքում եղան պահեր, որ հասկացա՝ պետք է ավելի լուրջ նայել նման հարցերին: Մի փոքր վախ էլ է առաջացել, միգուցե շատ ավելի լուրջ եմ վերաբերվում, քան պետք է, բայց ավելի լավ է այդպես, քան` մատների արանքով:

Անի Քրիստին


Ինձ համար ցավալի են ամուսնալուծությունները: Եթե մեկն առաջին քայլն արել է, երկրորդի դեպքում պետք է ավելի երկար մտածի, որպեսզի գտնի իրեն հոգեպես ավելի մոտ մարդու: Իմ նպատակը դա է: Նա պետք է հոգուս ավելի մոտ լինի: Կստեմ, եթե ասեմ` փնտրում եմ, քանի որ նման բաներն ի վերուստ են տրվում: Եթե նա հայտնվի, այդ մասին բոլորը կիմանան:

Դժվարանում եմ ասել` արդյոք կվերադառնամ Հայաստան մշտական բնակության: Արվեստի ներկայացուցիչները աշխարհի բնակիչներ են: Եթե անկեղծ լինեմ, ինձ ԱՄՆ-ի բնակիչ չեմ համարում, որովհետեւ անընդհատ շրջագայում եմ:

Երջանիկ եմ
, քանի որ ինձ շատ լավ եմ ճանաչում: Անցյալում թողածը հայելու արտոցոլման մեջ չի երեւում, որովհետեւ փոխվել է իմ աչքերի արտահայտությունը:

Տեքստը` Հասմիկ Միկիչյանի/Bravo.am/
Լուսանկարները՝ Էմին Արիստակեսյանի/Bravo.am/
Նկարահանումն իրականացվել է  “Luminarium” խանութ-սրահում

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին