Երեկ Աննա Բաբայանի համար առանձնահատուկ օր է եղել: Հեռուստատեսային մի շարք նախագծերից հայտնի իսպանաբնակ մոդելը դարձել է 33 տարեկան եւ, ինչպես BRAVO.am-ի հետ զրույցում է ասել, տարեդարձն այս անգամ նշել է Մադրիդում` ջերմ մթնոլորտում:
Աննա Բաբայանը` դստեր հետ
«Այս տարի գտնվում էինք ամուսնուս ծնողների մոտ, հետեւաբար, ընտանեկան միջավայրում ենք տոնել: Հետո ամուսինս ինձ հրավիրեց ընթրելու, իրեն հարազատ թատրոնում էլ հետաքրքիր ներկայացում դիտեցինք: Ընկերներս եւ հարազատներս այստեղ չէին, որպեսզի ավելի մեծ միջոցառում կազմակերպեինք, բայց այսպես էլ շատ հետաքրքիր էր»,-ասել է նա եւ հավելել, որ առաջինը շնորհավորել են ծնողները` Երեւանի ժամանակով կեսգիշերին, երբ իրենց մոտ նոր օրը դեռ չէր սկսվել, հետո էլ` քույրը, սիրելին եւ նրա ծնողները, ովքեր անակնկալ տորթ էին պատրաստել իր համար:
Աննա Բաբայանն` ամուսնու հետ` Մադրիդում
Նվերներից խոսել չցանկանալով` Աննան նշել է, որ ցանկացած նվեր մեծ ու թանկ է իր համար, ցանկացած շնորհավորանք` շատ մեծ նվեր.«Ինձ ավելի տպավորում են մարդկանց վերաբերմունքն ու դրա արտահայտումը, խոսքերն ու մաղթանքները, քան խնջույքն ու նվերները: Այնուամենայնիվ, կառանձնացնեմ իմ կյանքի ամենամեծ երջանկության` աղջկաս ներկայությամբ տոնած տարեդարձս»,-ասել է նա:
Իսկ թե ինչ երազանք է մտապահել տորթի մոմերը փչելիս, մոդելն ասել է, որ այն միշտ նույնն է` մարդկային ու տրամաբանական. երազում է, որ հարազատներն ու մտերիմները միշտ առողջ լինեն:
Տեքստը` Հասմիկ Միկիչյանի/Bravo.am/
Լուսանկարները`Աննա Բաբայանի անձնական արխիվից


×
10,353






