×


Աննա Բաբայանն ու իսպանացի Անտոնիոն իրենց դստերը մկրտել են Էջմիածնում

Հեռուստատեսային մի շարք նախագծերի դերասանուհի, մոդել Աննա Բաբայանն ու իսպանացի ամուսինը` Անտոնիո Մենենդեզը, վերջերս Հայաստան կատարած այցի ժամանակ կնքել են իրենց վեց ամսական դստերը:

Փոքրիկ Մարինայի մկրտությանը


Աննան BRAVO.am-ին հայտնել է, որ Մարինան մկրտվել է Էջմիածնի Սուրբ Գայանե եկեղեցում.«Շատ ենք կարեւորում մկրտությունը: Ամուսինս էլ ցանկանում էր, որ մեր դուստրն անպայման կնքվի առաջին քրիստոնյա երկրում: Աղջկաս քավորը դարձավ իմ կնքահայրը` մեզ շատ հարազատ մարդ»:

Փոքրիկ Մարինայի մկրտությանը


Աննան նշել է, որ մկրտության արարողությունից հետո ռեստորաններից մեկում խնջույք են կազմակերպել, որին ներկա են եղել իրենց հարազատներն ու մտերիմները:

Տեքստը` Արեւիկ Իսաջանյանի/Bravo.am/
Լուսանկարները տրամադրել է Աննա Բաբայանը

Կարդալ ավելին

Quality Sign BW