BRAVO.am-ը դեռ հունվարին տեղեկացրել է, որ «Դոմինո»-ի նոր եթերաշրջանում կլինեն փոփոխություններ դերասանական կազմում, մասնավորապես` նախագծից դուրս կգա Լիկա Սալմանյանը: Այսօր արդեն մեզ հետ զրույցում լուրը հաստատել է սիթքոմի ռեժիսորը` նշելով, որ սկսել են համագործակցել մեկ այլ դերասանուհու հետ, որն էլ կկերտի նոր կերպար: 
«Դոմինո» սիթքոմի նկարահանումներին
«Նկարահանումները դեռ չենք սկսել, բայց բավական հետաքրքիր ու ծիծաղաշարժ իրավիճակներով հագեցած եթերաշրջան է սպասվում»,-ասել է ռեժիսոր Հարություն Խալաֆյանը` հավելելով, որ «Դոմինո»-ի նոր սերիաներն «Արմենիա»-ի եթերում կցուցադրվեն մարտից: 
«Դոմինո» սիթքոմի նկարահանումներին
Մեր հարցին, թե արդյոք Աննա Գրիգորյանը եւս կլքի սիթքոմը, ռեժիսորը պատասխանել է, որ լուրը չի համապատասխանում իրականությանը եւ մոդել-դերասանուհին կշարունակի նկարահանվել հումորային նախագծում:
Տեքստը` Հասմիկ Միկիչյանի/Bravo.am/
Լուսանկարները`«Դոմինո»-ի արխիվից


 
					
					
					×
					
				
 9,341

			
			
			
			
			
			
			
			
			
			
			
			
			
							
			
			
			
			
			
			
			
			
			
			
			
			
			
							

                    



		
					
				
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: