×


Աննա Գրիգորյան. “Առաջին հայացքից հարսի տպավորություն եմ թողնում”

Աննա Գրիգորյանը կրկին նոր ֆոտոշարք ունի:). hաղորդավարուհի-մոդելն այս անգամ հանդես է գալիս արքայադստեր կերպարում, լուսանկարների հեղինակն էլ BRAVO.am-ի ֆոտոթղթակից Արգինե Մինասյանն է:

Աննա Գրիգորյանը


“Նորաձեւության արքայադուստր” խորագրով ֆոտոշարքի թեմայի ու ոճի ընտրությունը հենց երիտասարդ լուսանկարչինն է. Աննան նրան է վստահել նկարահանման վայրի եւ զգեստի ընտրությունը.“Կարծես, ամրոցում փակված հեքիաթային հերոսուհի լինեմ: Առաջին հայացքից հարսի տպավորություն եմ թողնում, սակայն բաց վարդագույն, ուռուցիկ զգեստով բարբի տիկնիկի կերպարում եմ”,-մեզ հետ զրույցում նշել է նա:

Աննա Գրիգորյանը


Աննան նաեւ հետեւյալն է հավելել.“Չնայած` լուսանկարիչն ընդամենը 17 տարեկան է, լավ աշխատելաոճ ունի. ինձ դուր եկավ, որ ուշադրություն է դարձնում ամեն դետալին: Ինձ հետ եկավ դիմահարդարի մոտ, որ իր պատկերացրած կերպարին համահունչ դիմահարդարում ստանանք: Նրա ոգեւորվածությունը զգալով` հաճույքով նկարահանվեցի, կարծում եմ` այս մեկով չենք սահմանափակվի եւ նորից կհամագործակցենք”:

Մոդելի դիմահարդարմամբ զբաղվել է Սիրանուշ Մելիքսեթյանը, վարսահարդարը Էլեն Մնացականյանն է: Ինչպես նշել է Արգինե Մինասյանը, վաղուց է ցանկացել լուսանկարել Աննային ու ընտրել է 21-րդ դարի արքայադստեր կերպարը.“Նա ժամանակակից նորաձեւության հետ կապ ունի, առանձնատան պատշգամբն էլ, երբ տեսա, հասկացա` պատկերացրածս վայրն է… Աննայի հետ աշխատելը շատ հեշտ է. կես շարժումից իրար հասկանում էինք: Կարեւորը ժպտերես եւ բարի մարդ է, հաճույքով եմ նկարել, հուսով եմ` մարդկանց դուր կգա”:

Աննա Գրիգորյանը


Աննա Գրիգորյանի խոսքով` հաճախ է ստանում որպես ֆոտոմոդել լուսանկարվելու առաջարկներ, բայց ընդունում է միայն իրեն հետաքրքրողները.“Եթե բոլորն ընդունեմ, այլ գործերով զբաղվելու ժամանակ ուղղակի չեմ ունենա: Բացի այդ, նոր գաղափարներ չեն առաջարկում, արդեն հաջողված ֆոտոսեսիաների կրկնօրինակն են ուզում ստանալ, ինչն ինձ հետաքրքիր չէ: Ուզում եմ էքսպերիմենտալ, հետաքրքիր ու համարձակ կերպարներում հանդես գալ”:

BRAVO.am
Լուսանկարները` Արգինե Մինասյանի /Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին