×


Աննա Դավթյան. “Դուստրս իմ կյանքն ամենավառ գույներով է լցրել”

Ամուսնությունից հետո Մոսկվայում մշտական բնակություն հաստատած Աննա Դավթյանն այս օրերին դարձյալ Երեւանում էր: Դերասանուհին շատ է կարոտում հայրենիքը եւ ժամանակ առ ժամանակ Հայաստան է վերադառնում: Ինչպես նախորդ տարի, այս անգամ եւս դերասանուհին դստեր հետ նոր ֆոտոշարք է կազմակերպել: BRAVO.am-ին տրամադրելով նոր լուսանկարները՝ Աննան որոշ մանրամասներ է պատմել դստեր՝ Ադելի մասին եւ իր առաջիկա գործնական նորություններից:

Աննա Դավթյանն ու փոքրիկ Ադելը


“Այս անգամ ֆոտոշարքի մտահղացումն իմն էր: Աղջիկս սիրում է նկարվել, չնայած նրան, որ անչափ շարժուն է: Դժվարությամբ է նույն տեղում մնում: Հիմա Ադելի ամենաչարաճճի տարիքն է: Շատ համով-հոտով լեզու ունի: Ամբողջ օրը բլբլում է, գրեթե խոսում է: Դուստրս իմ կյանքն ամենավառ գույներով է լցրել”,-մեզ հետ զրույցում ասել է Աննան՝ հավելելով, որ ցանկանում է բոլորը վայելեն մայր լինելու բերկրանքը:

Աննայի խոսքերով իր եւ դստեր ամենասիրելի զբաղմունքը միասին դուետ երգելն  ու պարելն է:

Աննա Դավթյանն ու փոքրիկ Ադելը


Մայրական բերկրանքը վայելելուն զուգահեռ մի շարք սերիալներից, տեսահոլովակներից հայտնի դերասանուհին նաեւ կարիերայի մասին է մտածում: Նախորդ զրույցի ժամանակ Աննան նշել էր, որ նորությունները երկար սպասեցնել չեն տա: Երեւան կատարած այցելությունն էլ այդ ամենի վկայությունն է:

“Նոր գործնական առաջարկ եմ ստացել Երեւանում, որը, սակայն կիրագործվի Մոսկվայում: Ցավոք, դեռ չեմ կարող փակագծերը բացել: Միայն կարող եմ ասել, որ այն ո՛չ սերիալ է, ոչ էլ գեղարվեստական ֆիլմ: Շատ շուտով ամեն ինչ պարզ կլինի”:
Ստորեւ ներկայացնում ենք դերասանուհու եւ դստեր` Ադելի գեղեցիկ ֆոտոշարքը:

Տեքստը՝ Հասմիկ Միկիչյանի/Bravo.am/
Լուսանկարները՝ Արուսիկ Մարկոսյանի

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին