×


Աննա Դովլաթյանի 27-ամյակի խնջույքը՝ անակնկալ սիրելիից :)

Աննա Դովլաթյանը դարձել է 27 տարեկան: «Կայարան» սերիալի դերասանուհին BRAVO.am-ին հայտնել է, որ չէր պլանավորել նշել տարեդարձը, սակայն սիրելին` Դավիթ Աղաջանյանը, փոխել է իր ծրագրերը.«Կեսգիշերին առաջին շնորհավորանքը հենց նրանից ստացա. ծաղիկներով ինձ հյուր էր եկել:): Նաեւ կազմակերպեց խնջույքը: Պարզապես նվիրեց ինձ այդ անմոռանալի օրը»:

Աննա Դովլաթյանի 27-ամյակին


Հոբելյարը խոստովանել է, որ այնքան էլ չի սիրում տարեդարձի օրերը, իսկ պատճառը մեծանալն ու բոլորի ուշադրության կենտրոնում լինելու հանգամանքն է.«Երեկույթին ներկա էին ինձ շատ հարազատ մարդիկ, ովքեր իմ օրն իսկական տոնի վերածեցին: Նրանց հանդեպ մեծ սեր եւ հարգանք ունեմ իմ սրտում: Ցավում եմ, որ ընկերներիցս շատերն ու ընտանիքիս անդամները կողքիս չէին՝ երկրում չլինելու պատճառով»:

Աննա Դովլաթյանը եւ Դավիթ Աղաջանյանը


Աննան հավատում է ծննդյան օրը մտապահած երազանքի իրականացմանը, սակայն շատ բան չի խնդրում. «Պարզապես ուզում եմ, որ իմ ընտանիքը եւ բոլոր-բոլորն առողջ, անհոգ եւ երջանիկ լինեն: Դրանից կարեւոր բան չկա աշխարհում: Շնորհակալ եմ այն ամենի համար, ինչ ունեմ»:

BRAVO.am-ը միանում է բոլոր շնորհավորանքներին:):
Տեքստը` Արեւիկ Իսաջանյանի /Bravo.am/
Լուսանկարները` Աննա Դովլաթյանի անձնական արխիվից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին