×


Աննա Խաչատրյանը՝ ռիսկային քայլի եւ միակին սպասելու մասին

Աննա Խաչատրյանն այս շրջանում նկարահանվում է «Կենտրոն TV»-ի «Վենդետտա» սերիալում: Երգչուհին BRAVO.am-ի հետ զրույցում նշել է, որ վաղուց ցանկություն ուներ իրեն փորձել որպես դերասանուհի, եւ պրոդյուսեր Էդգար Ավագյանից ստանալով առաջարկ՝ մեծ սիրով համաձայնել է:

Աննա Խաչատրյանը


Դերասանական առաջին փորձ ու միանգամից չափազանց բացասական կերպար: Աննան մարմնավորում է Անուշին, որը գլխավոր հերոսի՝ Մարկի կնոջ ընկերուհին է: «Միանշանակ ռիսկային էր բացասական դերով սկսելը, բայց կարծում եմ՝ վատ չի ստացվում: Իհարկե, ինձ դուրս չի գալիս կերպարս, բայց, անկեղծ, մեծ սիրով եմ մասնակցում նկարահանումներին: Չեմ կարծում, թե հառուստադիտողն ինձ կընկալի որպես բացասական մարդ: Ի վերջո, հանրությունն ինձ որպես երգչուհի արդեն իսկ ճանաչում է»,-նշել է նա:

Աննայի համար նկարահանումների ընթացքում հիմնական դժվարությունը տեսախցիկին չնայելն է.«Քանի որ, ինձ՝ երգչուհուս, նկարահանումներին միշտ ասել են, որ նայեմ տեսախցիկին, այդպես եմ սովորել: Այնինչ դերասանը չպետք է նայի տեսախցիկին»:

Աննա Խաչատրյանը


Երգչուհին արդեն կես տարի է, ինչ չի աշխատում որեւէ ակումբում եւ ռեստորանում. «Կինոն մի այլ աշխարհ է՝ իր հետաքրքրություններով եւ բարդություններով: Ինձ համար նոր ուղղությամբ աճ է. միշտ էլ հաճելի է նոր ասպարեզներ գրավելը»,-խոստովանել է նա:

Ինչ վերաբերում է անձնական կյանքին, Աննան նշել է, որ փոփոխություն չի եղել. «Դեռ սպասում եմ իմ միակին՝ ասպետիս»:

Տեքստը՝ Ժենի Քոչարյանի /Bravo.am/
Լուսանկարները՝ Աննա Խաչատրյանի արխիվից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին