×


Աննա Հարությունյան. “Ես եւ Տիգրանը կարող ենք մեզ 3 երեխայով շրջապատել”

Աննա Հարությունյանն էկրաններին այժմ չի երեւում, բայց աշխատում է թատրոնում, սկսել է իրականացնել բիզնես-նախագիծ, լուսանկարվում է նոր ֆոտոշարքերում, ինչպես նաեւ պատրաստվում է կյանքը կապել իր սիրելի տղամարդու` Տիգրանի հետ եւ նշում է, որ ամուսնությունից հետո էլ շարունակելու է աշխատել: BRAVO.am-ն արդեն  տեղեկացրել է, որ դերասանուհին ընտրյալի աջակցությամբ պատրաստվում է բացել նիհարեցման սրահ:

Աննա Հարությունյանը


-Այս բիզնեսում  որո՞նք են քո  գործառույթները, մերսման հմտություններին տիրապետո՞ւմ ես:):

-Թատերարվեստն արտիստին բացարձակապես կլանող հատկություն ունի: Այն եսասեր ու պահանջկոտ է, սակայն պահանջելով քեզնից առավելագույնը, թերանում է վերադարձնել, եւ այստեղ  ծագում է նոր զգացողություններով լիցքավորվելու խնդիր: Հաճախ միջավայրի փոփոխությունն ավելի է մոտեցնում քեզ գործիդ, հնարավորություն տալիս գնահատել ձեռքբերածդ: Սա էր պատճառը, որ երկու տարի առաջ ես թեթեւակի փոխեցի իմ մասնագիտական ուղղվածությունը եւ մագիստրատուրայի կրթությունը շարունակեցի Մանկավարժական համալսարանի կերպարվեստի արվեստաբանություն բաժնում: Իսկ հիմա լիովին երջանիկ եմ, որովհետեւ ամբողջովին հետաքրքրված եմ արվեստի հետ կապ չունեցող, բայց եւ արվեստի հասնող մի զբաղմունքով, որն է` մարմնի նիհարեցումը, կորեկցիան եւ ցելյուլիտից ազատումը:

Աննա Հարությունյանը սերիալի նկարահանումներին


-Ի՞նչը քեզ հետաքրքրեց այս ոլորտում:

-Սիրում եմ, երբ շուրջս տեսնում եմ գեղեցիկ ու սլացիկ մարմնով կանանց: Ընտրեցի մի բան, որով կարող եմ ե´ւ գումար վաստակել , ե´ւ մարդկանց օգտակար լինել: Ինձ համար գերագույն հաճույք է տեսնել այն մարդկանց երջանկությունը, որոնք նիհարում են նորագույն մի սարքավորման միջոցով, որն առանց տանջալի դիետաների, քիմիական կամ վիրահատական միջամտության ազատում է ավելորդ քաշից:  Արդյունքը տեսանելի է միանգամից, ամբողջ պրոցեդուրան անցավ է եւ անվտանգ, իհարկե, եթե չկան հակացուցումներ:

-Ինքդ  օգտվո՞ւմ ես պրոցեդուրաներից:

-Ես, ինչպես եւ շատերը, ունեմ թերություններ: Այո, փորձել եմ եւ շարունակում եմ:

Աննա Հարությունյանը


- Այժմ սերիալներում չես նկարահանվում, բայց թատրոնում, կարծես, նոր դերեր ունես:

-Ունենալով նոր հետաքրքրություն` թատրոնից չեմ հեռացել. երկու ներկայացման պրեմիերա ունեմ: “Գոյ” թատրոնում Աղասի Այվազյանի “Դեկորներ” գործն է բեմադրվում, նաեւ ներմուծվել եմ “8 սիրագորով կանայք” ներկայացման մեջ, որը կխաղանք հունիսի 4-ին` Տիկնիկային թատրոնում:

- Սիրելիդ` Տիգրանը, աշխատանքային հարցերում  քեզ աջակցում է: Նա միայն քաջալերո՞ւմ է, թե՞ նաեւ քննադատում:

- Տիգրանս ինձ միշտ է աջակցում, միշտ եւ մշտապես:

Աննա Հարությունյանը


-Դեռ նախորդ տարի  BRAVO.am-ին հայտնել էիր, որ ամուսնությունդ սարերի ետեւում չէ. ինչպիսի՞ պսակադրություն եք պլանավորում:

- Վերջապես կամուսնանամ, հավանաբար` ամռան ընթացքում: Կարծում եմ` նոր կյանք կսկսվի: Ինձ ամբողջությամբ տեսնում եմ երջանիկ կնոջ, մոր կարգավիճակում: Ամուսնությունը նոր հույզեր կբերի, ինչն էլ կծառայի դերասանական խաղիս: Սեփական բիզնես ունենալը ընդհանրապես չի նշանակում 2-րդ պլան մղել մասնագիտությունս: Հակառակը, ինչպես ասել էի մեր նախորդ հարցազրույցում, այն նպաստում է ունենալ թեկուզ ոչ մեծ, բայց ստաբիլ գումար, որպեսզի հնարավորութուն ունենամ ավելի խնամքով ընտրել կերպարներս եւ լիարժեք զբաղվեմ իմ սիրած գործով` թատրոնով:

-Արդյո՞ք  հարսի զգեստ կրելը քեզ համար առաջնային է: Քանի որ սերիալային նկարահանումների ժամանակ արդեն հագել ես, ինչպիսի՞ զգեստի կտաս քո նախապատվությունը:


-Երբ նկարահանումներից ֆիզիկապես հոգնած վերադառնում եմ տուն, որոշում եմ, որ այդ օրն ինձ չեմ տանջի: Բայց ահա հաջորդ առավոտյան կարծիքս փոխում եմ. ամեն ինչ կախված է նրանից, թե ամուսնության նախորդ օրը կունենամ նկարահանում, թե` ոչ:): Սերիալում 2 անգամ կիպ հարսի զգեստ հագնելով` հասկացա, որ իմն անպայման հակառակը կլինի, չէ՞ որ իրանն ու կոնքերը գրկող զգեստներ միշտ էլ կարող եմ հագնել, իսկ արքայադստեր` հարցական է: Մինչ սիրահարվելս կասեի, որ հայկական հարսանեկան ավանդույթները չեմ սիրում ու իմ հարսանիքն այդպիսին չի լինի, բայց հիմա միեւնույն է, չեմ լարվում, կարեւորը երջանիկ լինեմ:

Աննա Հարությունյանը


- Մեղրամիսը որտե՞ղ եք պատրաստվում անցկացնել:

- Դեռ հստակ չենք որոշել: Ինքս գերադասում եմ արեւ, օվկիանոս, ավազ, նարնջի հյութ:):

- Եթե գիրք գրեիր ձեր սիրո պատմության մասին, ի՞նչ ժանրում կլիներ եւ ինչպե՞ս կվերնագրեիր:):

-Ռոմանտիկ, միստիկ, կոմիկ, բայց ոչ երբեք ողբերգական: Կվերնագրեի “Եվա”` բնավ նկատի չունենալով Ադամին:):

- Որտե՞ղ ես պատկերացնում կյանքդ ամուսնությունից հետո:

- Սիրում եմ Երեւանս. երբեմն քթիս տակ երգեր եմ հորինում կենցաղաին գործեր անելիս, բայց եւ հնարավոր է...

Աննա Հարությունյանը


- Ամուսնությունից հետո ծնողների հետ եք ապրելու, թե՞ առանձին:

- Այս հարցում զգուշավոր եմ: Հաճախ եմ մենակ մնում: Բծախնդիր եմ. բոլոր իրերը պետք է լինեն իմ դրած տեղում: Մի քիչ սեփականատեր եմ:):

-Կենցաղային հարցերից խոսենք. քո պատրաստած ո՞ր ճաշատեսակն է սիրում Տիգրանը:

-Սիրում եմ խոհանոցում լինել, բայց կարճ ժամանակով: Իսկ իմ պատրաստածներից Տիգրանը գերադասում է սուշին: Կարծում եմ` ամբողջ նյութում մի կատակը չի խանգարի:):

- Քանի՞ երեխայի մասին ես երազում:

- Դե, քանի որ արդեն ունեմ նիհարեցման սրահ, կարող ենք մեզ 3 երեխայով շրջապատել, բայց, վերջին հաշվով, Աստված ինչպես կկամենա:

Աննա Հարությունյանը


-Եվ վերջում. կպատմե՞ս նոր ֆոտոշարքի մասին:

-Ամեն մի ֆոտոպատմություն առանձին ներկայացում է, որն ունի սկիզբ, զարգացում եւ ավարտ: Նույնքան հաճելի պրոցես է, որքան ստացված ներկայացումը: Ամեն անգամ լուանկարվելու համար ֆիզիկապես ու հոգեպես տրամադրվում եմ եւ խնամքով ընտրում կերպարս: Այս հարցում բախտս բերել է, քանի որ լուանկարչիս հետ ամեն ինչ փոխհամաձայնեցնում ենք ու կարողանում անկեղծորեն աշխատել: Բնորդուհու դերում լինելը, ինչ ոճում էլ լինի, ինձ դուր է գալիս:

BRAVO.am
Լուանկարները` Խանդութ Պարույրյանի

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին