×


Աննա Սեմենովիչը չի մերժել Մարտ Բաբայանի առաջարկը :)

“Հայաստանի ձայնը” հեռուստաշոուի առաջին եթերաշրջանի մասնակիցներից Մարտ Բաբայանը Քրիստինե Պեպելյանի հետ "Лишь любовь" դուետը կատարելուց հետո շուտով կներկայացնի նոր երգ` այս անգամ ռուսական շոու-բիզնեսի ներկայացուցիչ Աննա Սեմենովիչի հետ:

Մարտ Բաբայանն ու Աննա Սեմենովիչը նոր զուգերգ են ձայնագրել


Մոսկվաբնակ երգչի պրոդյուսեր Սոֆյա Գուլյանը BRAVO.am-ի հետ զրույցում պատմել է, որ համագործակցությունը սկսելիս երեք զուգերգի նպատակ են ունեցել` հայ, ռուս եւ համաշխարհային ճանաչում ունեցող երգիչների հետ.“Մարտի համաձայնությամբ եւ ցանկությամբ երկու դուետներն արդեն կան, համաշխարհային աստղի հետ դուետն ավելի ուշ կիրագործենք: Երկար մտածում էի` ռուսներից ում հետ կարող է երգել, եկա այն եզրակացության, որ Աննան ամենալավ տարբերակն է. ներդաշնակ կնայվեն: Մեր առաջարկին դրական արձագանք ստացանք եւ անցանք գործի”:

Մարտ Բաբայանը եւ Աննա Սեմենովիչը


“Люби”/ “Սիրի΄ր”/ երգով հայ երգիչն ու ռուս երգչուհին առաջարկում են սիրել:): Այն արդեն ձայնագրված է, այժմ նախապատրաստվում են տեսահոլովակի նկարահանմանը. “Դեռ ընտրում ենք ռեժիսորին, մտածում նկարահանման վայրի շուրջ: Մինչեւ դեկտեմբերի սկիզբ ամեն ինչ պարզ կդառնա, իսկ պրեմիերան շատ չի ուշանա”, - նշել է պրոդյուսերը:

Աննա Սեմենովիչը, պրոդյուսեր Սոֆյա Գուլյանը եւ Մարտ Բաբայանը


Մարտ Բաբայանն էլ BRAVO.am-ին հայտնել է, որ Սեմենովիչը դուետի ստեղծմանը նպաստել է իր դրական վերաբերմունքով ու նպատակասլացությամբ.“Աննան անկեղծ եւ բաց մարդ է: Ինձ համար միշտ հետաքրքիր են նոր համագործակցությունները: Հուսով եմ` մեր հանդիսատեսը զուգերգը կսիրի եւ կընդունի, չէ որ նրանց համար ենք ամեն ինչ անում”:

Ինչպես Քրիստինե Պեպելյանի հետ “Лишь любовь”/ “Միայն սեր”/ երգի, այնպես էլ Աննա Սեմենովիչի հետ դուետի երաժշտությունը գրել է Մարտ Բաբայանը, խոսքերի հեղինակն Աննա Գալկինան է: Երգչի խոսքով` ստեղծագործությունները միմյանցից տարբերվում են.““Люби” երգն ավելի ռիթմիկ եւ պարային է, բայց մեկ ընդհանրություն կա. սա եւս սիրո մասին է:)”: 

Առաջարկում ենք դիտել դուետի ձայնագրման ընթացքը, իսկ տեսահոլովակի պրեմիերային սպասեք BRAVO.am-ի “Videos” բաժնում:):

BRAVO.am
Լուսանկարները տրամադրել է Սոֆյա Գուլյանը

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին