×


Անուշիկ Ալավերդյանը շուրջ երկու ամիս Քաթարում է

Անուշիկ Ալավերդյանն արդեն երկու ամիս է` Հայաստանում չէ. երգչուհին իր բենդի հետ բնակվում եւ համերգներ է տալիս Քաթարի մայրաքաղաք Դոհայի “Rotana” ջազ-ակումբում:

Անուշիկ Ալավերդյանը Քաթարում


6 հոգուց կազմված բենդն ու երգչուհին օտարերկրյա հանդիսատեսին ներկայանում են ջազ, բլյուզ, սոուլ եւ ռեգգի երգացանկով.“Առաջիկայում էլ մի շարք ելույթներ ունենք, այնպես որ, դեռ կմնանք այստեղ: Ընթացքում նաեւ այցելում ենք տեսարժան վայրեր”:

“Այցելել եմ նաեւ հիասքանչ Մարգարտե կղզի”. Անուշիկ Ալավերդյան


Անուշիկ Ալավերդյանը BRAVO.am-ի հետ օնլայն զրույցում հայտնել է, որ իրեն շատ է դուր գալիս երաժշտասերների ջերմ ընդունելությունը.“Քանի որ Դոհան զբոսաշրջային քաղաք է, մեզ ունկնդրելու են գալիս տարբեր ազգերի ներկայացուցիչներ: Հաճելի անակնկալ է լինում, երբ հանդիսատեսի շարքում տեսնում ենք հայերի:)”:

Անուշիկ Ալավերդյանը Քաթարի մայրաքաղաք Դոհայում


Ինչպես երգչուհին է պատմել, խմբի երաժիշտների հետ համատեղում են հանգիստն ու համերգները.“Դոհան հետաքրքիր վայրեր ու գեղեցիկ կառույցներ ունի: Եղել ենք նաեւ հիասքանչ Մարգարտե կղզում: Այստեղ ինձ դուր է գալիս ծովը, տեսարանը գեղեցիկ է դառնում հատկապես երեկոյան: Բայց Քաթարում արդեն շատ-շատ շոգ է”:

BRAVO.am
Լուսանկարները` Տիգրան Ասատրյանի

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW