×


Անուշիկ Ալավերդյանը սիրելիի եւ ընկերների հետ նշել է ծննդյան տարեդարձը :)

Անուշիկ Ալավերդյանն իր 26-րդ տարեդարձը նշանավորել է ակումբային համերգով: Երեկ “Մեցցո” ակումբում երգչուհու եւ Կարեն Մամիկոնյանի ղեկավարած բենդի հերթական համերգը վերածվել է տոնական երեկույթի: Հոբելյարին շնորհավորելու էին եկել ինչպես ընտանիքի անդամներն, այնպես էլ ընկերները` Արեւո Գրիգորյանն ու Բագրատ Տերտերյանը, Սուսաննա Պետրոսյանը, Ռոլանդ Գասպարյանն` ընտրյալի` պարուհի Գայանե Հովհաննիսյանի հետ, Մարինե Հակոբյանը եւ այլք:

Անուշիկ Ալավերդյանը


Համերգի առաջին հատվածում Անուշիկը երգել է բլյուզ գործեր, իսկ հետո բեմում նրան են միացել երգիչ-ընկերներն ու ջեմ-սեշն արել: Մինչեւ ուշ գիշեր ներկաները երգել են, պարել եւ լուսանկարվել BRAVO.am-ի համար:):

Նրան առաջինը շնորհավորել են սիրելին` Կարեն Մամիկոնյանը, եւ քրոջ` Արեւիկ Ալավերդյանի ամուսինը.“Նրանք ուղիղ կեսգիշերին տորթով ու ծաղիկներով տուն մտան, ընտանիքով մի թեթեւ նշեցինք, ստացա առաջին նվերները. քույրս Փարիզից իր հետ բերել է իմ ցանկացած իրերը:)”:

Կարենը, Անուշիկը, Հայկոն եւ Արեւիկը


Առավոտյան էլ Միացյալ Նահանգներում բնակվող եղբոր` Հովակ Ալավերդյանի ընտանիքն ինչպես նախորդ, այնպես էլ այս տարի նվեր է մատուցել տորթի տեսով, բայց խնջույքին Անուշիկը փչել է իր 3-րդ տորթի մոմերը.“Տորթերով առատ ծնունդ ստացվեց:): Մոմերը փչել եմ մեծ հույսով ու հավատով, որ վերջապես կտեսնեմ եղբորս աղջկան` Էլենին, որը համացանցում արդեն հայտնի է: Շատ եմ ուզում, որ գան Հայաստան”:

Անուշիկ Ալավերդյանը նշել է 26-ամյակը


Երգչուհու համար ամենամեծ ձեռքբերումը երգելն ու բեմում լինելն է, նաեւ սիրելի մարդկանց ներկայությունն իր կյանքում.“Ես իսկապես երջանիկ եմ, որ զբաղվում եմ իմ սիրած գործով, դրանով գումար եմ վաստակում եւ ամբողջովին կլանված եմ երաժշտությամբ: Նույնիսկ մոռացել էի, որ համերգը համընկնում է ծննդյանս օրվա հետ, նախատեսել էի այլ վայրում խնջույք անել, բայց նաեւ ուրախացա, որ համատեղելու եմ: Հիանալի էր”:

Անուշիկ Ալավերդյանը եւ Սուսաննա Պետրոսյանը


BRAVO.am-ը շնորհավորում է Անուշիկ Ալավերդյանին` մաղթելով մոմերը փչելիս մտապահած երազանքների իրականացում:):

Տեքստը` Լիանա Մեյթարջյանի /Bravo.am/
Լուսանկարները` Էմին Արիստակեսյանի /Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին