×


Անուշիկ Մանուկյանի նոր ֆոտոշարքը՝ հղիության վերջին շրջանում

BRAVO.am-ն առաջինն է պատմել, որ պարուհի, մոդել Անուշիկ Մանուկյանը եւ ռեփեր Robby El Sol-ը պատրաստվում են ծնողներ դառնալ: Ապագա մայրիկն իր գեղեցիկ կարգավիճակը ներկայացնող նոր ֆոտոշարք ունի, որը հրապարակելու բացառիկ իրավունքը կրկին մեզ է վստահել:

Անուշիկ Մանուկյանը


Ամուսնությունից հետո Փարիզում բնակություն հաստատած մոդելի օրն այս ընթացքում զբոսանքներով ու ընկերներին հանդիպելով է անցնում.«Այստեղի ռոբոտային կյանքին ամբողջովին հարմարվելու համար, կարծում եմ, տարիներ են պետք»,-նշել է նա:

Հղիության վերջին շրջանում գտնվող Անուշիկը պատմել է, որ լուրն ամուսնուն անմիջապես չի հայտնել.«Իմանալուց հետո տասը ժամ կարողացել եմ լռել, քանի որ աշխատավայրում էի: Երեկոյան հանդիպեցինք, հանձնեցի նվերի մի տուփ, որտեղ էլ հայր դառնալու մասին հուշումն էր:)»:

Անուշիկ Մանուկյանը


Նա ամուսնուն արու զավակ կպարգեւի.«Շատ հաճելի զգացողություն է կրծքիդ տակ փոքրիկ էակի կրելը: Մինչեւ հիմա հավատս չի գալիս, որ մայր եմ դառնալու»:

Փոքրիկի խնամքի համար անհրաժեշտ բոլոր պարագաները ծնողներն արդեն իսկ պատրաստել են, անվան տարբերակներ էլ ունեն եւ անհամբերությամբ սպասում են նրա լույս աշխարհ գալուն:

BRAVO.am-ը Անուշիկին թեթեւ ծննդաբերություն եւ առողջ բալիկ է մաղթում:): 

Տեքստը՝ Արեւիկ Իսաջանյանի /Bravo.am/
Լուսանկարները` 
Aramio Pazzo-ի

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին