×


Մոդել Անուշիկի եւ ռեփեր Ռոբերտի հարսանեկան նոր լուսանկարները

Ֆրանսիաբնակ ռեփեր Արարատ 94-ը, ով այսուհետ կներկայանա Robby El Sol  բեմական անվամբ, վերջերս Հայաստանում էր: Նա հայրենիք էր եկել սիրելիի հետ ամուսնանալու նպատակով: Ռեփերը հոկտեմբերի 24-ին Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցում պսակադրվել է պարուհի, մոդել Անուշիկ Մանուկյանի հետ: BRAVO.am-ը նորահարսիկի հետ զրուցել է առաջին հանդիպման, հարսանիքի ու Հայաստանից մեկնելու մասին:

Անուշիկի եւ Ռոբերտի պսակադրությանը


Զույգը հանդիպել է մոտ մեկ տարի առաջ` աշխատանքի բերումով. մասնակցել են նորաձեւության շոուի.«Այնուհետեւ սոցցանցի միջոցով մեր հարաբերություններն ամրապնդվեցին, ու Ռոբը կրկին եկավ Հայաստան: Մտածում էի, որ հանդիպման համար պետք է նախապես պատրաստվեի, բայց նա առանց զգուշացնելու եկավ այն պարի ստուդիան, որտեղ դասավանդում էի երեխաներին… »:

Անուշիկի խոսքով` շատ շուտ են կողմնորոշվել իրենց ընտրության հարցում.«Շատ լավ էինք միմյանց հասկանում ու որոշեցինք օրինականացնել մեր հարաբերությունները»:

Անուշիկի եւ Ռոբերտի պսակադրությանը


Նշանադրությունից յոթ ամիս անց զույգը Երեւանում հայկական ավանդական հարսանիք է արել.«Խնջույքը սկսվեց «Բերդ» ազգային պարով, Կարեն Գեւորգյանի թույլտվությամբ պարել ենք նաեւ «Հայի աչեր» բեմադրությունը: Իսկ հարսի պարը կատարել եմ Խաչատուր Ավետիսյանի «Պարմանի» երաժշտության ներքո»:

Անուշիկի եւ Ռոբերտի նորաստեղծ ընտանիքն արդեն Փարիզում է.«Բնականաբար, շատ դժվար էր Հայաստանից գնալը, քանի որ տարիների ընթացքում իմ հնարավորությունների սահմանում փորձել եմ ինչ-որ բան ստեղծել: Այդտեղ եմ թողել նաեւ ընտանիքս, որի հետ շատ կապված եմ, բայց շատ սիրում եմ Ռոբերտին, եւ դա փոխադարձ է: Փառք Աստծո, նա հիանալի ընտանիք ունի, որի համար շնորհակալ եմ Աստծուն»:

Անուշիկի եւ Ռոբերտի պսակադրությանը


Մոդել-պարուհու փոխանցմամբ` կփորձի արդեն Ֆրանսիայում որոշ քայլեր անել մասնագիտական ոլորտում, քանի որ սիրելի ամուսնու կողմից արգելքներ չկան:
BRAVO.am-ը շնորհավորում է զույգին եւ երջանկություն մաղթում:

Տեքստը` Արեւիկ Իսաջանյանի /Bravo.am/
Լուսանկարները` Հովհաննես Բորանյանի


Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին