×


Անուշկա Մարգարյանը՝ 28-ամյակի եւ սիրելիից բաժանվելու մասին

Անուշկա Մարգարյանը երեկ դարձել է 28 տարեկան: Այս շրջանում «Առաջնորդները» սերիալում նկարահանվող դերասանուհին BRAVO.am-ի հետ զրույցում հայտնել է, որ տարեդարձի առթիվ մեծ խնջույք չի կազմակերպել, փոխարենը ամենամտերիմ ընկերուհիների հետ, որոնց թվում է նաեւ դերասանուհի Ժաննա Բուտուլյանը, ուրախ ժամանակ է անցկացրել երեւանյան ակումբներից մեկում:

Անուշկա Մարգարյանը


Հոբելյարը ծննդյան օրը սկսել է՝ հարսանեկան խնջույքի մասնակցելով.«Կեսգիշերից բազմաթիվ բարեմաղթանքներ եմ լսում, իսկ առաջին շնորհավորանքը ստացա այն մարդուց, ով վերջին երեք տարիներին միշտ առաջինն է շնորհավորել ինձ»,-անկեղծացել է նա:

Լուրերին, թե ինքն եւ շախմատիստ Ավետիք Գրիգորյանն այլեւս միասին չեն, դերասանուհին չցանկացավ որեւէ մեկնաբանություն տալ.«Այժմ չեմ ցանկանում խոսել անձնական կյանքիս մասի»:

Անուշկա Մարգարյանը՝ մայրիկի հետ


Անուշկան նշել է, որ շատ է սիրում իր ծննդյան օրը.«Տարվա մեջ մեկ օրը քոնն է լիարժեք, բոլորի ուշադրության կենտրոնում ես: Այդ օրն եմ հասկանում՝ ով է անկեղծ իմ նկատմամբ: Մարդկանց շնորհավորանքներից ես զգում եմ՝ որն է սրտանց, որը՝ ձեւական»:

Խոսելով ցանկությունների մասին՝ նա միայն մեկն է բարձրաձայնել.«Շատ եմ ուզում, որ եղանակները շուտ տաքանան, հոգնել եմ այս ցրտից:)»:

Տեքստը՝ Ժենի Քոչարյանի/Bravo.am/
Լուսանկարները` Անուշկա Մարգարյանի արխիվից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին