×


Անջելինա Ջոլին գտել է իրեն առավել երջանիկ զգալու բանալին :)

Անջելինա Ջոլին երբեւէ չի սիրել նկարահանվել ֆիլմերում, փոխարենը գերադասում է ռեժիսորի աթոռը: Այս մասին գրում է ամերիկյան “DuJour” ամսագիրը, որի նոր համարի շապիկին 39-ամյա դերասանուհին է 24-ամյա Ջեք O.Քոնելի հետ, որը դեր ունի իր նոր` “Անկոտրում” ֆիլմում:

Անջելինա Ջոլին


Հարցազրույցում Ջոլին պատմել է իր ռեժիսորական նոր աշխատանքի մասին եւ հայտարարել, թե պլանավորում է ապագայում հրաժարվել դերասանի կարիերայից. “Երբեք չեմ սիրել լինել տեսախցիկի առջեւ, միշտ անհարմարավետ եմ զգացել դերասանուհու դերում: Բայց նաեւ չեմ ենթադրել, որ կկարողանամ ռեժիսոր դառնալ: Հուսով եմ` կստացվի կարիերա կերտել, որովհետեւ ֆիլմ նկարահանելով` ինձ առավել երջանիկ եմ զգում”:

Անջելինա Ջոլին եւ Ջեք Օ.Քոնելը


Նշենք, որ 2015 թվականին մեծ էկրան կբարձրանա Անջելինա Ջոլիի երրորդ` “Ծովի մոտ” ֆիլմը, որտեղ դերասանուհին հանդես է գալիս ոչ միայն ռեժիսորի դերում, այլեւ Բրեդ Փիթի հետ մարմնավորում են ամուսնական զույգի:

Ջեք Օ.Քոնելը եւ Անջելինա Ջոլին


BRAVO.am
Աղբյուրը` “DuJour”

Կարդալ ավելին

Quality Sign BW