×


Անջելինա Ջոլին երրորդ անգամ կմայրանա:)

Հոլիվուդյան ամենագեղեցիկ ընտանիքներից մեկում համալրում է սպասվում: Ամռանը, լուրերի համաձայն, լույս աշխարհ կգա Անջելինա Ջոլիի եւ Բրեդ Փիթի յոթերորդ երեխան: Զույգի մտերիմները պնդում են, որ դերասանուհին երրորդ անգամ հղի է:):

Անջելինա Ջոլին երրորդ անգամ կմայրանա


Քաղաքացիական ամուսինները, որոնք իրենց կապն օրինականացնելու մտադրություն դեռ չունեն, հղիության մասին լուրերը ոչ հաստատում են, ոչ էլ հերքում: Փոխարենը Բրեդի եւ Անջելինայի ընկերներն են հայտարարում, որ դերասանուհին արդեն երեք ամսական հղի է:


Լոսանջելեսյան իրենց տան ննջասենյակն այլեւս սպիտակ գույնի մեջ է:): Ջոլիի կարծիքով`  այս գույնը “մարմինն ու հոգին հարմոնիայով է լցնում, ինչն իրեն այս պահին այդքան անհրաժեշտ է”:

Անջելինա Ջոլիի եւ Բրեդ Փիթի ընտանիքը


Ի դեպ, նախորդ տարվա աշնանը հարցազրույցներից մեկում դերասանուհին ակնարկել էր, որ Բրեդի հետ մտահոգված են ընտանիքի համալրմամբ: “Մենք չենք բացառում մեր ընտանիքում  յոթերորդ երեխայի հայտնվելը: Հնարավոր է, վերջիվերջո ես կհղիանամ”- անկեղծացել է Ջոլին:

Հիշեցնենք, որ Բրեդի եւ Անջելինայի վեց երեխաներից երեքը` Կամբոջայից 10-ամյա Մեդոքսը, Վիետնամից 7-ամյա Պակսը, Էթովպիայից 6-ամյա Զահարան, որդեգրված են, իսկ 5-ամյա Շայլոյին եւ  3-ամյա զույգեր Վիվյենին եւ Նոկսին լույս աշխարհ է բերել հենց Ջոլին:

Պատրաստեց Լիլիթ Բաբայանը/BRAVO.am/
Աղբյուրը` KP

Կարդալ ավելին

Quality Sign BW