×


Անվանի սոպրանո Մարիա Գուլեգինայի ելույթը Երեւանում

Անվանի սոպրանո Մարիա Գուլեգինան երեկ` ապրիլի 27-ին, Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում ելույթ է ունեցել հայ հանդիսատեսի առջեւ: “Երեւանյան հեռանկարներ” միջազգային փառատոնի շրջանակում իրականացված համերգի ընթացքում հնչել են Վերդիի, Պուչինիի եւ Ջորդանոյի ստեղծագործությունները: Օպերային երգչուհուն նվագակցել է Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախումբը` Էդուարդ Թոփչյանի ղեկավարությամբ:

Անվանի սոպրանո Մարիա Գուլեգինայի երեւանյան համերգին


Մարիա Գուլեգինան(Մեյթարջյան) ծնվել է Օդեսայում, հայրն ազգությամբ հայ է, մայրն` ուկրաինուհի: Մինչեւ հինգ տարեկան ապագա աստղը չի կարողացել քայլել, բժիշկները նրա ծնողներին վստահեցրել էին` “Ձեր դուստրը երբեք ոտքի չի կանգնի”, իսկ նա քայլեց եւ հասավ իր երազանքներին:

Նրան անվանում են երգչուհի, ում երակներով հոսում է Վերդի, նրան համարում են այն եզակի ուժեղ կանանցից, ում հաջողվել է առանց որեւէ մեկի օգնության հասնել հաջողությունների, հռչակ վայելել եւ արժանանալ լավագույնի տիտղոսին:

Անվանի սոպրանո Մարիա Գուլեգինայի ելույթը Երեւանում


«Մենք սովոր ենք, որ Հայաստան մեծանուն երաժիշտներ են գալիս: Գուլեգինան նրանցից մեկն է: Նա առաջին մեծության երգչուհի է, համաշխարհային պատմության մեջ ամենամեծ սոպրանոներից մեկը: Չնայած` արվեստը ազգություն չունի, բայց ինձ շատ հաճելի է, որ Գուլեգինան հայուհի է եւ այդ մասին բարձրաձայնում է. դա է ամենակարեւորը»,-BRAVO.am-ի հետ զրույցում նշել է մաեստրո Էդուարդ Թոփչյանը:

Երգչուհին հանդես է եկել աշխարհի ամենահեղինակավոր թատրոնների բեմերում: Մարիա Գուլեգինան ելույթներ է ունեցել Լուչիանո Պավարոտիի, Պլասիդո Դոմինգայի, Ռիկարդո Մուտիի, Վալերի Գերգիեւի եւ ուրիշների հետ:

BRAVO.am-ը “Երեւանյան հեռանկարներ” փառատոնի ինֆորմացիոն հովանավորն է: 

Տեքստը` Լենա Գեւորգյանի/Bravo.am/
Լուսանկարները` Էմին Արիստակեսյանի/Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին