×


Աշոտ Ղազարյանի, Արսեն Սաֆարյանի, Դավիթ Ամալյանի եւ Րաֆֆի Ալթունյանի “Երեւան”-ի պրեմիերան` շուտով :)

“Արի պահենք, ընկեր, հին շունչն ու երգը մեր...”. այս տողերով է սկսվում “Երեւան”-ը, որը կատարում են Աշոտ Ղազարյանը, Արսեն Սաֆարյանը, Դավիթ Ամալյանը եւ Րաֆֆի Ալթունյանը: Վերջինս նաեւ երգի երաժշտության եւ խոսքերի հեղինակն է, իսկ գործիքավորմամբ զբաղվել է Ազատ Մխիթարյանը:

Արսեն Սաֆարյանը "Երեւան" տեսահոլովակի նկարահանումներին


Այս օրերին ընթանում են “Երեւան”-ի նկարահանումները: Տեսահոլովակի ռեժիսորի պաշտոնը ստանձնել է Հրաչյա Մեսրոպյանը.“Նախատեսում ենք հանրությանը ներկայացնել Րաֆֆի Ալթունյանին որպես երգիչ-երգահան: Մոտ երեք շաբաթ առաջ քննարկում էինք մեր առաջիկա անելիքները եւ նրա հեղինակած բազում երգերից ընտրեցինք 3-ը, որոնք կներկայացնենք տեսահոլովակով: Առավոտյան էլ Րաֆֆին զանգահարեց եւ ասաց, որ գիշերը նոր երգ է գրել: Առաջին իսկ հնչյունները լսելուց հետո որոշեցի, որ հենց այս երգի հիման վրա էլ կնկարահանենք առաջինը: Սա երեւանցիների զրույց է` կարոտ, հուշեր, մաղթանք...”:

Երգիչ-երգահան Րաֆֆի Ալթունյանը


BRAVO.am-ի հետ զրույցում Արսեն Սաֆարյանը նշել է, որ մեծ սիրով ընդունել է Րաֆֆիի առաջարկն ու համաձայնել կատարել այս ստեղծագործությունը.“Երեւանի մասին ստեղծագործություններ միշտ եղել են ու կլինեն, բայց մեր մայրաքաղաքի մասին ես քիչ եմ երգել: Պարզապես չեմ սիրում հենց այնպես գովերգել ու համաձայնում եմ երգը կատարել միայն այն դեպքում, երբ դրանում հետաքրքրիր մոտեցում եմ տեսնում”:

Աշոտ Ղազարյանը "Երեւան" տեսահոլովակի նկարահանումներին


Ռեժիսոր Հրաչյա Մեսրոպյանն էլ, չցանկանալով շատ մանրամասներ ներկայացնել տեսահոլովակի մասին, նշել է, որ “Երեւան”-ի պրեմիերան նախատեսում են իրականացնել հոկտեմբերի 1-ին:

BRAVO.am
Լուանկարները` Հրաչյա Մեսրոպյանի անձնական արխիվից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին