×


Աշոտ Տեր-Մաթեւոսյանը եւ Սոֆյա Պողոսյանը՝ նոր սերիալում

BRAVO.am-ին հայտնի է դարձել, որ դերասաններ Աշոտ Տեր-Մաթեւոսյանն ու Սոֆյա Պողոսյանը նկարահանվում են նոր սերիալում: Մեզ հետ զրույցում Աշոտը հաստատել է տեղեկությունը, որ ընդգրկված է նոր նախագծի դերասանական կազմում, սակայն նշել է, որ առայժմ այլ մանրամասներ փոխանցել չի կարող:

Աշոտ Տեր-Մաթեւոսյանը եւ Սոֆյա Պողոսյանը


Մեր տեղեկություններով՝ նոր սերիալը կցուցադրվի «Արմենիա TV»-ի եթերում, նկարահանումներն արդեն մեկնարկել են, ռեժիսորը Հարություն Շատյանն է: Բացի Աշոտից եւ Սոֆյայից, սերիալում խաղում է նաեւ Արման Նշանյանը:

Սոֆյա Պողոսյանը


Աշոտից հետաքրքրվել ենք՝ արդյոք «Շանթ»-ից դուրս է եկել եւ այլեւս ընդգրկված չէ այս հեռուստաընկերության նախագծերում.«Հիմա շարունակում եմ նկարահանվել «Սահմանին 2» ֆիլմում: Պրոդյուսերական կազմի հետ համաձայնության ենք եկել, եւ ոչ մի խնդիր չկա. կարողանում եմ  համատեղել նկարահանումները»,-նշել է նա:

BRAVO.am

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Banks
iTel
Mediamax
Sport