×


Աշոտ Տեր-Մաթեւոսյանի 32-ամյակի ինտրիգները:)

Աշոտ Տեր-Մաթեւոսյանը դարձել է 32 տարեկան: Դերասանը BRAVO.am-ի հետ զրույցում անկեղծորեն խոստովանել է, որ շատ է սիրում իր ծննդյան օրը.«Թեեւ մի փոքր մտածկոտ եմ դառնում, չգիտեմ ինչու՝ տխրում եմ: Այս տարի էլ տոնական տրամադրությունս կեսգիշերից է սկսվել ու շարունակվել մի ամբողջ օր: Երեկոն էլ տոնական մթնոլորտում է անցել, բայց չեմ ասի՝ որտեղ եւ ում հետ:)»:

Աշոտ Տեր-Մաթեւոսյանը


Մեր հարցին՝ կկարողանա մտաբերել իր ամենահիշարժան տարեդարձը, հոբելյարը պատասխանել է. «Իհարկե, կարող եմ հիշել, բայց հիշելու համար, պետք է հստակ մարդկանց մասին էլ հիշեմ ու խոսեմ, ինչը չեմ ուզում»:

Հետադարձ հայացք գցելով իր ապրած տարիներին՝ Աշոտը նշել է. «Կյանքումս չկա մի բան, որ կցանկանամ փոխել, գոհ եմ իմ կյանքից, որպես մարդ ինձ բավարարված եմ համարում: Բացթողումների մասին ընդհանրապես չեմ մտածում. կյանքում ոչինչ պատահական չի լինում: Ձեռքբերումներս էլ շատ են. մասնագիտական առումով կայացել եմ, ունեմ սիրելի աշխատանք, որը նաեւ իմ եկամուտի աղբյուրն է»:

Աշոտ Տեր-Մաթեւոսյանը եւ Մարինկա Խաչատրյանը


Խոսելով ստեղծագործական նորություններից՝ դերասանն ասել է, այս շրջանում նոր մի շարք առաջարկներ է ստացել, որոնց մասին, սակայն, կխոսի այն ժամանակ, երբ ամեն բան հստակ լինի:

Նյութը՝ Մերի Պողոսյանի/Bravo.am/
Լուսանկարները՝ Աշոտ Տեր-Մաթեւոսյանի «ֆեյսբուքյան» էջից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին