×


Ապագա երեխան “կռիվ է գցել” Մարտին Մկրտչյանի եւ Հռիփսիմե Հակոբյանի ընտանիքում :)

2013-ի հուլիսի 4-ին հայկական շոու-բիզնեսի երկու ներկայացուցիչ միմյանց հավերժ սիրելու խոստում տվեցին Էջմիածնի Սուրբ Հռիփսիմե եկեղեցում: Երեկ Մարտին Մկրտչյանը եւ Հռիփսիմե Հակոբյանը տոնել են իրենց ամուսնության 1-ամյակը: BRAVO.am-ը շնորհավորել է զույգին եւ պարզել` ինչպես են անցկացրել տոնական օրը:):

Հռիփսիմե Հակոբյանը եւ Մարտին Մկրտչյանը


Ամուսիններն ուղիղ կեսգիշերին անակնկալ նվերներ են մատուցել իրար, Մարտինն, իհարկե, սիրելի կնոջ համար նաեւ գեղեցիկ ծաղկեփունջ է ընտրել: Նրանք հարազատների հետ հրաշալի օր են անցկացրել քաղաքից դուրս` բնության գրկում:

Մարտին Մկրտչյանը բազմաթիվ անակնկալներ է մատուցել սիրելի կնոջը


Ինչպես մեզ հետ զրույցում հայտնել է երգչի պրոդյուսեր Արմին Մովսիսյանը, զույգը վերոնշյալով չի սահմանափակվել. Մարտինը ողջ օրվա ընթացքում հաճելի պահեր է պարգեւել Հռիփսիմեին:

Մարտին Մկրտչյանը եւ Հռիփսիմե Հակոբյանը


Արդեն տեղեկացրել ենք, որ երիտասարդ ընտանիքում համալրում է սպասվում. “Մարտինն ու Հռիփսիմեն հաճախ են կեսկատակ-կեսլուրջ վիճում, թե ում նման կլինի երեխան: Յուրաքանչյուրն իրենն է պնդում: Նրանք որոշել են փոքրիկի սեռը մինչ ծնունդը չպարզել եւ անուններ են մտածում ինչպես տղայի, այնպես էլ աղջկա համար”,-ասել է Արմին Մովսիսյանը:

Տեքստը` Աշխեն Դաշյանի/Bravo.am/
Լուսանկարները` BRAVO.am-ի եւ զույգի անձնական արխիվից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին