×


Ապրիլի 24-ի կեսգիշերին Ազատության հրապարակում կհնչի «Անտունի» օրատորիան

Ապրիլը Հայաստանի Oպերային թատրոնում կլինի հիշատակի եւ ոգեկոչման ամիս: Ինչպես հայտնում են Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի հասարակայնության հետ կապերի բաժնից, ապրիլի 24-ին` ուղիղ կեսգիշերին, Ազատության հրապարակում Օպերային թատրոնի սիմֆոնիկ նվագախումբն ու երգչախումբը կներկայացնեն Է. Հովհաննիսյանի «Անտունի» օրատորիան:


Մինչ այդ, ապրիլի 11-ին Օպերային թատրոնի սիմֆոնիկ նվագախմբի հետ ելույթ կունենա իտալացի նշանավոր ջութակահարուհի Ֆրանչեսկա Դեգոն: Ապրիլի 18-ին հայազգի նշանավոր դիրիժոր Գեւորգ Փեհլիվանյանի ղեկավարությամբ տեղի կունենա «Մեծ համերգ», իսկ ապրիլի 26-ին` «Հայը աշխարհի կոմպոզիտորների օպերաներում» թատերականացված համերգը:

Ապրիլի 21-ին Օպերային թատրոնում բացառիկ հնարավորություն կստեղծվի ուղիղ կապի միջոցով հետեւել Փարիզում տեղի ունենալիք Գալա համերգին` նվիրված Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին:

Օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի ներկայացումներին


Առաջիկայում կվերականգնվեն նաեւ Ա. Ադանի «Ժիզել» բալետային ներկայացումը եւ Գ. Դոնիցետիի «Պողիկտոս» օպերան: Այս տարվա ընթացքում թատրոնի ընթացիկ խաղացանկը կհամալրվի պրեմիերաներով: Մինչեւ տարեվերջ հանդիսատեսին կներկայացվի Ժ. Բիզեի «Կարմեն», Պ. Մասկանիի «Գեղջկական ասպետություն» եւ Ռ. Լեոնկովալոյի «Պայացներ» օպերաները, ինչպես նաեւ հավաքական երաժշտությամբ «Երկու արեգակ» բալետային ներկայացումը:

Թատրոնի բեմում նախատեսվում է անցկացնել օպերային եւ բալետային արվեստի «Բարեկամների փառատոն»` արտասահմանից հրավիրված դիրիժորների, մեներգիչների եւ թատրոնի կատարողական ուժերի մասնակցությամբ:

Օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի ներկայացումներին


Օպերային թատրոնի 50 հոգուց կազմված արտիստական խումբը շուտով Ա. Տիգրանյանի «Անուշ» օպերան կներկայացնի Հայաստանի մարզերում, սահմանամերձ զորամասերում եւ արտասահմանյան մի շարք երկրներում:

2015 թվականի ընթացքում կբացվի նաեւ օպերային թատրոնի թանգարանը:

Տեքստը եւ լուսանկարները տրամադրել է Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին