Art,
06 Ապրիլ 12
“Առյուծ 2”-ն այլեւս հսկում է Կասկադը :)
 
 
0

“Առյուծ 2”. այսպես է կոչվում Գաֆեսճյան արվեստի կենտրոնի բացօթյա “Սասունցի Դավիթ” պարտեզի հարթակում տեղադրված նոր քանդակը, որն 2008 թվականին հեղինակել է կորեացի արվեստագետ Ջի Յոն Հոն:

“Առյուծ 2” քանդակը՝ Գաֆեսճյան արվեստի կենտրոնի պարտեզում

Առյուծի դինամիկ կերպարն արտահայտելու համար կորեացի արվեստագետն օգտագործել է չժանգոտվող պողպատից հիմք, կենդանու վերջույթները մշակված են մոտոցիկլետի անվադողերի կտորներից, իսկ “մորթին”՝ շրջված անվադողերից:

Անվադողն այն նյութն է, որով Ջի Յոն Հոն լավագույնս արտահայտում է իր ստեղծագործական մտքերը: Սեւ անվադողերը հիշեցնում են արդյունաբերության եւ վերջինիս առաջացրած վտանգների մասին՝  թափոններ եւ շրջակա միջավայրի աղտոտում:
“Առյուծ 2”-ն այլեւս հսկում է Կասկադը :)

Ջի Յոն Հոն հիմնականում ստեղծում է մուտանտ կենդանիների քանդակներ: Նրա աշխատանքներն արտաքնապես սարսափազդու են եւ ուժեղ, թեեւ իրականում փխրուն եւ անկայուն են: “Առյուծ 2”-ը շրջակա միջավայրի ոչնչացման սպառնալիքի ուղերձ է, մարդու կողմից իրեն իսկ վտանգելու խորհրդանիշ:

“Ջերարդ Լ. Գաֆէսճեան” հավաքածուից  քանդակն ընդլայնում է Գաֆեսճյան քանդակների պարտեզում եւ Գաֆեսճյան արվեստի կենտրոնում ցուցադրված մոնումենտալ քանդակների տպավորիչ ընտրանին: Այստեղ արդեն իսկ ներկայացված են համաշխարհային համբավ ունեցող այնպիսի արվեստագետներ, ինչպիսիք են Ֆերնանդո Բոտերոն, Ժաումե Պլենզան, Բարրի Ֆլանագանը, Լին Չեդվիքը եւ Դեյվիդ Բրոյեր-Վեյլը:

Տեղեկատվությունը եւ լուսանկարները տրամադրել է Գաֆեսճյան արվեստի կենտրոնը
BRAVO.am

 
 
“Առյուծ 2” քանդակը՝  Գաֆեսճյան արվեստի կենտրոնի պարտեզում

“Առյուծ 2” քանդակը՝ Գաֆեսճյան արվեստի կենտրոնի պարտեզում

“Առյուծ 2” քանդակը՝  Գաֆեսճյան արվեստի կենտրոնի պարտեզում

“Առյուծ 2” քանդակը՝ Գաֆեսճյան արվեստի կենտրոնի պարտեզում

“Առյուծ 2”-ն այլեւս հսկում է Կասկադը :)

“Առյուծ 2”-ն այլեւս հսկում է Կասկադը :)

“Առյուծ 2” քանդակը՝  Գաֆեսճյան արվեստի կենտրոնի պարտեզում

“Առյուծ 2” քանդակը՝ Գաֆեսճյան արվեստի կենտրոնի պարտեզում

“Առյուծ 2”-ն այլեւս հսկում է Կասկադը :)

“Առյուծ 2”-ն այլեւս հսկում է Կասկադը :)

Դեպի վերև
Bravo-ի նյութերին մշտապես տեղյակ լինելու համար սեղմեք
0
5080 Դիտում
 
Մեկնաբանություններ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: