×


Աստղիկ Ալավերդյան. “Երեխայի հարցում չենք շտապում”

“Ընտանեկան պատմություններ” հաղորդաշարի դերասաններ Աստղիկ Ալավերդյանի եւ Նարբե Պողոսյանի` ամիսներ առաջ տեղի ունեցած պսակադրության մասին BRAVO.am-ը պատմել է, իսկ այսօր հետաքրքրվել ենք զույգի առօրյայով ու ստեղծագործական նորություններով:

Նարբե Պողոսյանը եւ Աստղիկ Ալավերդյանը


Ամուսիններն այժմ բնակվում են իրենց առանձնատանը, որը գնել են հարսանիքից 2 օր առաջ: Աստղիկը նշել է` կարողանում է հաղթահարել աշխատանքային ծանրաբեռնվածությունը.“Շատ եմ հոգնում, բայց ամեն ինչ հասցնում եմ: Աշխատում եմ օրս ճիշտ պլանավորել: Այս ամենի հետ մեկտեղ հասցնում ենք հյուրեր ընդունել: Ես եւ Նարբեն շատ ենք սիրում հյուրեր ընդունել”:

Նարբե Պողոսյանը եւ Աստղիկ Ալավերդյանը


Նարբեն առօրյայում շատ է օգնում կնոջը.“Երբ հյուրեր ենք ունենում, հաճախ ինքն է պատրաստում. շատ համեղ է ստացվում կարմիր մսով եւ տարբեր համեմունքներով խորովածը: Երկուսս էլ շատ ենք սիրում ռոքվորի սոուսով սթեյքը”,-ասել է Աստղիկը` ավելացնելով, որ ամուսինը ճաշատեսակների հարցում բավական խստապահանջ է. “Անընդհատ նոր ուտեստ պետք է լինի մեր ճաշացանկում”:

Աստղիկ Ալավերդյանը եւ Նարբե Պողոսյանը


BRAVO.am-ը դերասանուհուց ճշտել է նաեւ հավանական հղիության մասին լուրը. “Մեր ընտանիքում համալրում դեռեւս չի սպասվում: Ստեղծագործական բուռն շրջանում ենք, երեխայի հարցում չենք շտապում”:

Տեքստը` Հասմիկ Միկիչյանի/BRAVO.am/
Լուսանկարները` Սուրեն Մանվելյանի եւ զույգի անձնական արխիվից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW