×


Աստղիկ Ալավերդյան. “Չէի սպասում, որ Նարբեն նման ծնունդ կկազմակերպի”

Աստղիկ Ալավերդյանը երեկ դարձել է 29 տարեկան: Հոբելյարը տոնական օրն անցկացրել է բացօթյա լողավազաններից մեկում` ամուսնու, որդու եւ մտերիմների ընկերակցությամբ, իսկ լուսանկարները տրամադրել է BRAVO.am-ին:

Աստղիկ Ալավերդյանը նշել է 29-ամյակը


Դերասանուհին մեզ հետ զրույցում նշել է, որ մայրանալուց հետո առաջին անգամ այս տարեդարձին լիարժեք երջանիկ է.“Միշտ մի տեսակ մելանխոլիկ էի դառնում, բայց այս տարի արթնացել եմ բարձր տրամադրությամբ: Մոնթեն արդեն մի քանի օր է` ինձ մամա է ասում, ինչն ամենամեծ նվերն է: Ես սկզբում նրան սովորեցնում էի, որ պապա կանչի, հիմա երջանիկ եմ, որ արդեն երբ կողքին չեմ, ինձ է կանչում:)”:

Աստղիկին կեսգիշերին անակնկալ են մատուցել մտերիմները.“Երեխան արդեն քնած էր, Նարբեն առաջարկեց տան բակում նստել: Լույսերն անջատված էին, ես էլ փորձում էի հասկանալ` դրսում ինչ լույս է վառվում, երբ քույրս ու ընկերուհիս տորթով, շամպայնով, ծաղիկներով, փոքրիկ հրավառությամբ, նվերներով շնորհավորեցին”:

Աստղիկ Ալավերդյանը նշել է 29-ամյակը


Նրա համար ամենատպավորիչը 27-րդ տարեդարձն է.“Պլանավորել էինք ընկերների հետ լողավազան գնալ, բայց վաղ առավոտյան իբրեւ թե Նարբեին զանգում ու ասում են, որ նկարահանման համար շտապ պետք է Սեւան մեկնի, ես էլ մենակ չմնալու համար իրեն կուղեկցեմ: Այնտեղ մեզ դիմավորեցին մեր բոլոր ընկերները: Ամուսինս մինչ այդ չէր սիրում անակնկալներ անել, իսկապես չէի սպասում, որ նման ծնունդ կկազմակերպի: Նույնիսկ լողազգեստ չէի վերցրել, բայց այդ մասին էլ էր հոգացել”:

BRAVO.am-ն արդեն տեղեկացրել է, որ ամուսինները ցանկանում են սեպտեմբերի 1-ին փոքրիկի 1-ամյակը նշել ծովափին.“Վիզաների հարցը կարգավորելուց հետո պարզ կլինի, թե որ երկիր կմեկնենք”:

Աստղիկ Ալավերդյանը` որդու հետ


Դերասանուհու խոսքով` հանգստից հետո, հավանաբար, աշնանը կվերադառնա հեռուստաեթեր.“Մոնթեի լույս աշխարհ գալուց հետո աշխատելու ցանկություն այնքան էլ չունեի, բայց հիմա մի քանի ժամով նրան մենակ եմ թողնում, որ սովորի իմ բացակայությանը, ես էլ կրկին կաշխատեմ: Ծրագրի ձեւաչափը դեռ վերջնական որոշված չէ, միայն գիտեմ, որ կներկայանամ որպես հաղորդավար”:

BRAVO.am
Լուսանկարները տրամադրել է Աստղիկ Ալավերդյանը

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին