×


Աստղիկ Սաֆարյանը կյանքի նոր փուլ է սկսել :)

Աստղիկ Սաֆարյանը մուտք է գործում բալզակյան տարիք։ Երգչուհին սեպտեմբերի 3-ին դարձել է 30 տարեկան։ Նա BRAVO.am-ին պատմել է, որ ծննդյան տարեդարձի առթիվ անսպասելի նվերներ է ստացել երկրպագուներից.«Շատ հաճելի տեսանյութ են պատրաստել՝ շնորհավորելով տարբեր լեզուներով։ Առավոտյան էլ դռան զանգից արթնացա՝ ստանալով նվերներ ու ծաղիկներ։ Ամենակարեւորն այն մարդիկ են, որոնց համար իմ ծնունդն ավելի կարեւոր է, քան՝ ինձ համար։ Ուրախ եմ, որ ունեմ արդեն 30 տարեկանի հասունություն, բայց ֆիզիկապես ու հոգեպես ինձ զգում եմ 24-25 տարեկան։ Կյանքի նոր փուլում ինքս ինձ կմաղթեմ ներքին խաղաղություն, ներդաշնակություն ու բարձր տրամադրություն, մնացածն ինքս ստեղծում եմ»։

Աստղիկ Սաֆարյանը


30-ամյակը նշելու փոխարեն փոփ-ռոք երգչուհին կնշի իր բեմական գործունեության 10-ամյակը՝ «10-ը տարի բեմում» նախագծով.«Ամեն առավոտ արթնանալն արդեն պարգեւ ու ծնունդ է. պարտադիր չեմ համարում տարեդարձն ամեն տարի նշել։ Թեեւ այս տարի պլանավորել էի հենց սեպտեմբերի 3-ին բոլոր առիթները միասին նշել, բայց տեխնիկական պատճառներով չստացվեց։ Այս օրերին լիովին կենտրոնացել եմ ինձ համար սպասված միջոցառման վրա»։

Աստղիկ Սաֆարյանը


Սեպտեմբերի 10-ին կենդանի նվագակցությամբ կկայանա նրա ակումբային մենահամերգը, նոր ձայնասկավառակի շնորհանդեսն ու ռեփեր Նարեկի հետ «Լավն ես» դուետի տեսահոլովակի պրեմիերան. «Մեկ տարի շարունակ ջանք չխնայելով աշխատել եմ, որ այդ ամենը ամփոփեմ մեկ միջոցառմամբ։ Ներկա կլինեն գործընկերներս ու մտերիմներս, նաեւ ուզում եմ հրավիրել հավատարիմ երկրպագուներիցս մի քանիսին։ Առաջիկայում կլինի համերգների շարք, որին արդեն բոլոր ցանկացողները կկարողանան մասնակցել։»

Նրա 3-րդ ալբոմը կկոչվի «Better Way», որում ընդգրկել է 11 երգ. «Խորհրդանշական անուն է, որովհետեւ այս տասը տարվա ընթացքում հասկացա, որ գտել եմ իմ ավելի լավ ուղին՝ երաժշտությունը։ Սկավառակում ներառել եմ ինչպես արդեն հայտնի երգեր, այնպես էլ բոլորովին չլսված նոր գործեր»։ 

BRAVO.am
Լուսանկարները՝ Գոռ Ռոբերտովիչի եւ Աստղիկի անձնական արխիվից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին