×


Աստղիկ Սաֆարյանի հռոմեական արձակուրդները եւ ոչ միայն :)

Բարսելոնում բնակվող երգչուհի Աստղիկ Սաֆարյանն այս տարվա մայիսին կարոտած վերադարձավ Հայաստան, նաեւ նկարահանվեց BRAVO.am-ի ֆոտոշարքում, այժմ էլ վայելում է եվրոպական հանգիստը: Նա մեզ հետ օնլայն զրույցում պատմել է իր նոր ճամփորդությունների, թեզի պաշտպանության ու նորաձեւության ոլորտում սկսած աշխատանքների մասին:

Աստղիկ Սաֆարյանը Նեապոլում


- 2013 թվականի ընթացքում մի շարք երկրներում ես եղել` Իտալիա, Պորտուգալիա, Հայաստան, Անդորա... Ո՞ր երկիրն է հաջորդ “կանգառը”:): 

- Իսկապես, այս տարվա սկզբին Իտալիայում էի, այցելեցի չորս քաղաք` Հռոմ, Նեապոլ, Կապրի եւ Պոմպեյ: Ինձ շատ լավ եմ զգում իտալական մթնոլորտում. մարդիկ ջերմ են, հիանալի տեսարժան վայրերը շատ են, խոհանոցն էլ` համեղ: Իտալիային հաջորդեց ճամփորդությունը դեպի Պորտուգալիա, որտեղ նույնպես հիանալի ժամանակ անցկացրի: Այցելեցի հինավուրց ու գեղեցիկ ամրոցներ, հիացա Վասկո դա Գամա կամրջով եւ, իհարկե, լիսաբոնյան հանրահայտ տրամվայներով, որոնք իսկապես շատ հին են եւ, կարելի է ասել, դարձել են տեսարժան շարժական վայր:): Մայիսին շատ կարոտած եկա Երեւան, որտեղ աշխատանքային խիտ գրաֆիկի հետ մեկտեղ կարողացա կարոտս առնել թե՛ հայրենիքից, թե՛ սիրելի ընկերներից: Պլաններիս մեջ դեռ շատ քաղաքներ կան, առաջիններից է հատկապես Բեռլինը, ուր շատ եմ ցանկանում այցելել:

Աստղիկ Սաֆարյանն Անդորայում


- Ի՞նչ առիթով էիր մեկնել Անդորա եւ նոր ի՞նչ  բացահայտումներ ես արել վերջին ուղեւորության ընթացքում:

-Անդորան բավական ջերմ էր` շրջապատված բարձր սարերով ու կանաչապատ ծառերով: Այնտեղի բնությունն ինչ-որ տեղ ինձ հիշեցրեց Արցախի բնությունը:): Բարսելոնում են գտնվում մեր ընտանիքի շատ լավ ընկերները, որոնց գաղափարով էլ գնացինք Անդորա: Դրական եւ ուրախ մթնոլորտում նետաձգությամբ զբաղվեցինք, ձիարշավարանում կարողացա շփվել իմ ամենասիրելի կենդանիներից ձիերի հետ: Հուսով եմ` նորից կվերադառնամ Անդորա` ավելի մանրամասն ուսունասիրելու համար:

- Կա՞ մի երկիր, որ դեռ չես այցելել ու կցանկանայիր սեփական աչքերով տեսնել: 

-Իհարկե, կան... Դրանք շատ են... Եվրոպայում շրջելուց հետո շատ մեծ ցանկություն ունեմ անցում կատարելու ասիական երկրներին եւ ավելի մոտիկից ծանոթանալու նրանց մշակութային առանձնահատկություններին:

Աստղիկ Սաֆարյանը Բարսելոնում


- Ո՞րն է Բարսելոնում քո ամենասիրելի վայրը, որտե՞ղ ես ժամանցդ անցկացնում:

- Գեղեցիկ եւ սիրելի վայրերը շատ են, այս շրջանում ավելի գերադասում եմ լինել ծովափին, սակայն ազատ ժամանակ ունենալու դեպքում այցելում եմ նաեւ իմ սիրելի ժամանցային վայրերը, որոնցից մեկում, ի դեպ, ելույթ է ունենալու հանրահայտ Փիթբուլը: Հուսով եմ` կմասնակցեմ նրա բարսելոնյան երեկույթ-համերգին: 

-Ամենակարեւոր 3 առարկան, որ վերցնում ես ճամփորդելիս, բացի փաստաթղթերից:): 

- Հեռախոս, դրամապանակ եւ վերադարձի բանալի...:):

Աստղիկ Սաֆարյանը Հռոմում


- Ճամփորդական արկածներն անխուսափելի են, դրանցից մեկի մասին կպատմե՞ս: 

-Փառք Աստծո, որ ինձ հետ այսքան ժամանակ միայն լավ արկածներ են պատահել, իսկ վերջին տպավորիչ արկածը եղավ Երեւանից վերադառնալիս: Չվերթը նախատեսված էր Երեւան-Պրահա-Բարսելոն ուղղությամբ, սակայն վատ եղանակի պատճառով ինքնաթիռը չէր կարողանում Պրահայում վայրէջք կատարել: 3 անգամ օդում պտտվելուց հետո ստիպված եղանք վայրէջք կատարել մոտակա Բռնո քաղաքում եւ հետո ուղեւորվել Պրահա, որտեղից հաջորդ օրը պետք է վերադառնայինք Բարսելոն: Իհարկե, սա այնքան էլ ցանկալի իրավիճակ չէր, բայց դրանից առավելագույն բարիք քաղեցի. ծանոթացա նույն ինքնաթիռով մեկնող հայերի հետ, որոնք շատ լավ բժիշկներ էին, նաեւ ձեռք բերեցի նման իրավիճակում հայտնվելու փորձ, այսինքն` սա նույնպես կարելի է համարել լավ արկած, որը պատահել է ինձ հետ ճամփորդության ընթացքում:

Աստղիկ Սաֆարյանը Պոմպեյում


-Մագիստրոսական թեզի պաշտպանությունն ավարտեցիր, այժմ ի՞նչ պլաններ ունես թվային մարքեթինգի եւ բիզնեսի կառավարման ոլորտում:

- Այո, թեզիս պաշտպանությունը շատ հաջող անցավ: Ի դեպ, հենց այսօր հայտարարվեցին գնահատականները, եւ ուրախ եմ տեղեկացնել, որ արդյունքներս գերազանց են, ինչի համար շատ ուրախ եմ: Այժմ զբաղվում եմ իմ սեփական բրենդի ստեղծման, ինչպես նաեւ դրա տեսականու մոդելավորման աշխատանքներով: Գաղափարներս նորաձեւության ոլորտում շատ են եւ օր օրի ավելանում են: Մեծ հույս ունեմ, որ ամեն ինչ պատշաճ կերպով կկարողանամ իրականացնել:

Աստղիկ Սաֆարյանը Հռոմում


-Արդյո՞ք ունես երաժշտական նորություններ:

-Երեւանոմ գտնվելուս ժամանակահատվածում հասցրի նոր երգ ձայնագրել` համագործակցելով հայ երաժիշներ Leon Gris-ի եւ Deep Danny-ի հետ: Երաժշտական մասը նրանք են արել, ես էլ գրել եմ երգին համապատասխան իմ վոկալի մեղեդին եւ խոսքերը: Երգը կոչվում է “Better Way”, արդեն պատրաստ է, պլանավորում ենք նկարահանել տեսահոլովակը, որն իրականացնելուց հետո, իհարկե, առաջինը կներկայացնեմ BRAVO.am կայքում:):

BRAVO.am
Լուսանկարները տրամադրել է Աստղիկ Սաֆարյանը

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW