×


Ավո Խալաթյանն այսօր նշում է 32-ամյակը :)

Այսօր արդեն 32-ամյա Ավո Խալաթյանի օրը սկսվել է գրկախառնությամբ ու բարեմաղթանքներով:): BRAVO.am-ի հետ զրույցում հոբելյարը պատմել է, որ առաջինը շնորհավորել է սիրելի կինը.“Առավոտյան Նունեն արթնացրեց, գրկեց, համբուրեց ու ասաց` ցանկանում է, որ միշտ կողքին լինեմ”:

Ավո Խալաթյանը եւ Նունե Եսայանը


Դերասանը ծննդյան տարեդարձը պատրաստվում է նշել ընտանեկան միջավայրում, օրեր անց էլ` արտերկրում.“30-ամյակս էլ Փարիզում եմ նշել` Նունեի եւ այնտեղ բնակվող ընկերներիս հետ: Պատահական հանդիպումն ավարտվեց կաբարեներից մեկում հաճելի երեկոյով”:

Նունե Եսայանը եւ Ավո Խալաթյանը


Խոսելով նվերների ու անակնկալների մասին` Ավո Խալաթյանը հետեւյալն է ասել.“Որդիս մինչ դպրոց գնալը սեր խոստովանեց ու ամուր-ամուր գրկեց: Ամենամեծ նվերն ինձ համար այն ջերմությունն է, որ ստանում եմ ընտանիքիս անդամներից եւ մտերիմներիցս: Իսկ Նունեի նվերը մենահամերգի տեսքով էր, որը կազմակերպելիս մեծ սեր ու ջանք ենք ներդրել”:

Ավո Խալաթյանը եւ Նունե Եսայանը


Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի թատրոնի դերասանը նշել է, որ այս տարիների իր ձեռքբերումներն են ընտանիքը, ընկերները եւ, իհարկե, ներկայացումները.“Երջանիկ եմ, երբ սիրելիներս իմ կողքին են: Զբաղվում եմ սիրելի աշխատանքով: Մասնագիտական առումով էլ ցանկանում եմ, որ նոր ներկայացումներ ավելանան մեր խաղացանկում”:

BRAVO.am-ը միանում է բոլոր շնորհավորանքներին եւ բարեմաղթանքներին:):

Տեքստը` Հասմիկ Միկիչյանի/Bravo.am/
Լուսանկարները` Ավո Խալաթյանի անձնական արխիվից եւ BRAVO.am-ի

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին