×


Ավտոմեքենա ամուսնուց` Արմինե Պողոսյանի 47-ամյակին

Արմինե Պողոսյանը ծննդյան տարեդարձը նշել է Միացյալ Նահանգներում: Համազգային թատրոնի դերասանուհին BRAVO.am-ին պատմել է, որ ինչպես նախորդ հոբելյաններին, այս անգամ էլ նախապես չէր պլանավորել օրը, որը տոնական են դարձրել մտերիմները:

Արմինե Պողոսյանն` ամուսնու հետ


Ամուսնու նվերը եղել է ավտոմեքենայի տեսքով, իսկ առաջին բարեմաղթանքը, ավանդույթի համաձայն, լսել է ընկերուհուց` Լարիսայից: Արմինեին անակնկալ են մատուցել նաեւ ամուսնու տղաները.«Նրանք ինձ շնորհավորեցին ծաղիկներով ու տորթով, ինչն իսկապես հաճելի էր»:

Արմինե Պողոսյանը


Խոսելով տորթի մոմերը փչելիս մտապահած երազանքի մասին` դերասանուհին ասել է.«Ես երջանիկ կին եմ, մնացածն` Աստված ինչպես կկամենա: Այս տարի մեր հրաշք Հայաստանի համար խաղաղություն եմ ուզել. իմ սիրտը շատ է ցավում, երբ տեսնում եմ` այս երկու օրն ինչ է կատարվում երկրիս ներսում»:

Տեքստը` Արեւիկ Իսաջանյանի/Bravo.am/
Լուսանկարները` Արմինեի անձնական արխիվից

Կարդալ ավելին

Quality Sign BW