×


Արամեի հայտնի հյուրերն ու երեկոյի հումորային դրվագները :)

Երեք տարի առաջ Արամեն իրականացրեց երազանքներից մեկն ու իր անունը կրող կարաոկե-ակումբ բացեց Երեւանում: Երեկ նրա ընկերները, գործընկերները, հարազատներն ու երկրպագուները հավաքվել էին այնտեղ` նշելու ակումբի 3- ամյակն ու առաջինը դիտելու երգչի նոր՝ «Սրտի երգ» երգի տեսահոլովակը:

Աննա Թովմասյանը եւ Արամեն


Արամեն նախ կնոջ ու մայրիկի հետ կտրել է կարմիր ժապավենն ու հյուրերին ներս հրավիրել՝ գնահատելու ակումբի ձեւափոխված սրահը: Երգիչը նշել է, որ ինտերիերի դիզայնով զբաղվել է մայրը.«Այս ամենը, ինչ դուք հիմա տեսնում եք, նրա ձեռքի շնորհքն է, ինչի համար էլ անչափ շնորհակալ եմ»:

Ավետ Բարսեղյանը, Նունե Եսայանը եւ Ավո Խալաթյանը


Երեկոյի ընթացքում տեղի է ունեցել նաեւ Արամեի նոր տեսահոլովակի պրեմիերան, որի ռեժիսորը Սյոմա Կոդաբաշյանն է.«Ինքս էլ առաջին անգամ եմ դիտում: Սյոման չի սիրում, երբ ես մյուսներից առաջ եմ ընկնում:): Հուսով եմ` երգն ու տեսահոլովակը հանդիսատեսին դուր կգա: Այն նվիրված է իմ շատ սիրելի սանիկներին»:

Երգչից տեղեկացանք, որ «Սրտի երգ»-ի խոսքերի հեղինակը նույնպես Սյոմա Կոդաբաշյանն է, երաշժտությանը` Ռիչարդ Մադլենյանինը, գործիքավորումն արել են Կարենն ու Սեւակը, իսկ միքսը՝ Մարտին Միրզոյանը:

Քրիստինե Պեպելյանը


Ներկայացնելով թիմին՝ Արամեն ասել է, որ սա Սյոմայի գրած առաջին երգն է, գործընկերներին էլ խորհուրդ է տվել ցանկության դեպքում դիմել նրան: Երգչի հայտարարությանը հաջորդել է երգահան, հաղորդավար Ավետ Բարսեղյանի հումորային բացականչությունը. «Դե, բարեւ ձեզ: Ես դեռ չեմ մեռել, որ Սյոման սկսի երգեր գրել:): Սա թող նրա առաջին ու վերջին փորձը լինի:)»:

Միջոցառման ավարտին ներկաները համտեսել են տոնական տորթն ու լսել երգիչ Արման Էլբերտի կատարումները:

Տեքստը` Մերի Պողոսյանի /Bravo.am/
Լուսանկարները` Էմին Արիստակեսյանի /Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW