×


Արամեի 33-ամյակի անակնկալներն ու մտապահած երազանքը

Արամեն երեկ դարձել է 33 տարեկան: BRAVO.am-ի հետ զրույցում հոբելյարն ասել է, որ ծննդյան խնջույք չի կազմակերպել, փոխարենը երեկոն անցկացրել է իր կարաոկե-ակումբում: Կեսգիշերին նա առաջին շնորհավորանքը ստացել է ընկերներից, ովքեր անակնկալ են մատուցել` հյուրընկալվելով իր տանը.«Շատ հաճելի էր: Ամենահաճելի անակնկալներից մեկն էլ Աննան է մատուցել, սակայն նախընտրում եմ այդ մասին չպատմել»:

Արամեն` կնոջ հետ


Երգիչն այս տարի երկու տորթի մոմեր է փչել.«Առաջինը` հենց կեսգիշերին, իսկ երեկոյան էլ «Արամե» կարաոկե-ակումբի տարեդարձի տորթի մոմերն եմ փչել»: Մեր հարցին, թե ինչ ցանկություն է  մտապահել, նա պատասխանել է.«Երազանքս մեկն է՝ առողջ ու լավ տղա ունենալ»:

Նա ծննդյան օրերին առանձնապես չի նախապատրաստվում, զգացողություններն էլ սովորական են լինում.«Սովորաբար, այս օրն աշխատում եմ, բայց եթե ստացվում է, անպայման գոնե ընտանիքիս հետ նշում եմ»:

Արամեն` կնոջ հետ


Երգիչն առաջիկայում ստեղծագործական նորություններ կունենա, որոնց մասին կխոսի ավելի ուշ:

BRAVO.am-ը շնորհավորում է Արամեին եւ մաղթում երազանքի իրականացում:

Տեքստը` Արեւիկ Իսաջանյանի /Bravo.am/
Լուսանկարները` BRAVO.am-ի եւ Արամեի անձնական արխիվից

Կարդալ ավելին

Quality Sign BW