×


Արամեն, Էմմին, Քրիստինե Պեպելյանը, Սիլվա Հակոբյանը, Էրիկը եւ այլք` Օլիմպիական օրվան նվիրված համերգին

Միջազգային Օլիմպիական օրվա կապակցությամբ Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեն երեկ` հունիսի 22-ին, Երեւանում կազմակերպել էր մարզական մի շարք միջոցառումներ, ցուցադրական մրցումներ, իսկ երեկոյան էլ` տոնական համերգ:

Արամեն, Վաչեն եւ Արմուշը


Ազատության հրապարակում հավաքված հանրության առջեւ ելույթ են ունեցել Արամեն, Քրիստինե Պեպելյանը, Էրիկը, Սիլվա Հակոբյանը, Էմմին, Կամո Սեյրանյանը, “Ալեքսանդրապոլ” սկա-բենդը, “A-Era” պարի խումբը եւ ուրիշներ, իսկ միջոցառման հանդիսավարներն են եղել “վիտամինցիներ” Վաչեն ու Արմուշը:

Ռեժիսոր, տոնական համերգի կազմակերպիչ Արտյոմ Հակոբյանը BRAVO.am-ի հետ զրույցում նշել է, որ Օլիմպիական օրվան նվիրված միջոցառումը առողջ ապրելակերպի կոչ է, իսկ հումորիստներ Արմուշն ու Վաչեն հավելել են, որ անգամ ազատ ժամանակի սղության պարագայում ակումբի տղաներով ֆուտբոլ եւ վոլեյբոլ են խաղում, միշտ հետեւում են հայ մարզիկների ելույթներին եւ նրանց կողքին են թե՛ հաղթանակների, թե՛ պարտության ժամանակ:

Քրիստինե Պեպելյանը


“Մեր մարզիկների ամեն մի հաղթանակի հետ մեծ հպարտություն եմ ապրում եւ ամեն անգամ ասում եմ` երանի ես էլ կարողանայի նման հպարտություն պարգեւել մեր ազգին”,-ասել է Քրիստինե Պեպելյանը:

Էմմին


Արամեն բավական լուրջ է վերաբերվում սպորտին, ինչպես նշել է.“Ամեն օր, առանց բացառության, մարզվում եմ իմ իսկ մշակած ծրագրով: Ժամանակին զբաղվել եմ քիք-բոքսինգով, օլիմպիական մարզաձեւերից առանձնացնում եմ ըմբշամարտը”: Երգիչը միշտ ուրախանում է մեր մարզիկների հաղթանակներով, իսկ պարտություն կոչվածի հետ այնքան էլ համամիտ չէ.“Այդ բառը փոխարինում եմ “ինչ-որ բան չստացվեց” արտահայտությամբ:)”:

Սիլվա Հակոբյանը եւ Էրիկը


Ի դեպ, տոնական համերգի ավարտին Արամեի կատարմամբ ու հրավառության ուղեկցությամբ հնչել է Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտերի նոր օրհներգը, որի երաժշտության հեղինակը Ռիչարդ Մադլենյանն է, իսկ խոսքերը գրել է Արթուր Սաֆարյանը:

Տեքստը` Հասմիկ Միկիչյանի/Bravo.am/
Լուսանկարները` Էմին Արիստակեսյանի/Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին