Այսօր Արամեի եւ Աննա Թովմասյանի ընտանիքում մեծ ուրախություն է. ժամեր առաջ լույս աշխարհ է եկել զույգի առաջնեկը: Երգչուհին ամուսնուն դուստր է պարգեւել: Երջանիկ ծնողները փոքրիկին անվանակոչել են Աննա Մարիա: Այս մասին BRAVO.am-ին հայտնել է երգչի մենեջեր Սյոմա Կոդաբաշյանը:
Արամեն եւ Աննա Թովմասյանը
Երգիչն իր «ֆեյսբուքյան» էջում ծննդատանն արված լուսանկար է հրապարակել, որն ուղեկցվում է «Շնորհակալ եմ, Տեր» գրառմամբ:
Արամեն` ծննդատանը
BRAVO.am-ը շնորհավորում է զույգին` Աննա Մարիային եւ բոլոր փոքրիկներին մաղթելով առողջ ու անհոգ մանկություն:
BRAVO.am


×
31,673






