×


Արամեն կներկայացնի “Մամա” սերիալի սաունդթրեքի տեսահոլովակը

“Մամա”. այսպես է կոչվում այն երգը, որի հիման վրա նկարահանված տեսահոլովակը Արամեն շուտով կներկայացնի հանրության ուշադրությանը: “Շատ ուրախ եմ, որ երգն այդքան սիրվեց”,-նշել է նա:

Արամեն "Մամա" տեսահոլովակի նկարահանումներին


Երգչի պրոդյուսեր Արտյոմ Հակոբյանը BRAVO.am–ի հետ զրույցում ասել է, որ երգն ի սկզբանե ստեղծվել է որպես “Մամա” հեռուստասերիալի սաունդթրեք. “Դրա կարճ տարբերակն արդեն վաղուց եթեր է հեռարձակվում, իսկ ամբողջականը հնարավոր կլինի ունկնդրել հունիսի 7-ից, իսկ օրեր անց էլ կկայանա տեսահոլովակի պրեմիերան”:

Արամեն


“Մամա”-ի երաժշտությունը գրել է Ռիչարդ Մադլենյանը, խոսքերը` Արթուր Սաֆարյանը: Այս երգի հիման վրա նկարահանված տեսահոլովակի ռեժիսորը Սյոմա Կոդաբաշյանն է, որը ժամանակին հեղինակել է Արամեի բազմաթիվ տեսահոլովակներ:

Հենց այս պահին Սյոմա Կոդաբաշյանը զբաղված է տեսահոլովակի մոնտաժային աշխատանքներով, այս պատճառով էլ նրա հետ հարցազրույցը մեր ընթերցողների ուշադրությանը կներկայացնենք ավելի ուշ:):

BRAVO.am
Լուսանկարները` “Prestige” ամսագրի, Արամեի “ֆեյսբուքյան” էջից եւ BRAVO.am-ի

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW