Արամ Ասատրյանի որդին` երգիչ Տիգրան Ասատրյանը, որն արդեն 13 տարի է`  բնակվում է Միացյալ Նահանգներում, ապրիլի 22-ին նշել է իր ծննդյան տոնն ու  ամուսնության հոբելյանը: Այդ օրը երգչի կինը` Նունե Ասատրյանը, հարսանեկան  զգեստով է եղել.“Հյուրերին անակնկալ մատուցեցինք` ներկայանալով հարս ու  փեսայի կերպարներում: Կնոջս անկատար երազանքն էր հարսի զգեստ հագնելը, քանի  որ ամուսնանալիս չէր հագել”:
Տիգրան Ասատրյանի ընտանիքը
Խնջույքին մասնակցել են  երգչի ընկերները, հարազատներն ու գործընկերները, որոնց թվում` Հարութ  Բալյանն ու Անդին: Վերջինս նույնպես նշել է իր ծննդյան տարեդարձը. “Օրն  անցկացրել եմ ինձ համար թանկ մարդկանց հետ: Հարգելի պատճառներով ներկա չէր  եղբայրս` Արտաշը. Հայաստանում այս օրերին հարսանիքի քավոր պետք է լինի”: 
Տիգրան եւ Նունե Ասատրյանները նշել են իրենց ամուսնության հոբելյանը
“Այսօր  ծնողներս ֆիզիկապես ինձ հետ չեն: Մտովի հետ գնացի եւ պատկերացրի, թե  ինչպես կդիմավորեին հարսին ու փեսային իրենք… Զավակներս` Արամը եւ Նվարդը  (երգիչը երեխաներին կոչել է ծնողների անուններով-հեղ.), մոմերը ձեռքներին  դիմավորեցին մեզ”,-BRAVO.am-ին պատմել է Տիգրան Ասատրյանը: 
Անդին եւ Տիգրան Ասատրյանը
Երգչի  ավագ որդին` Արամ Ասատրյանը, միջոցառմանը կատարել է պապիկի` Արամ  Ասատրյանի “Սուրբ Սարգիս” երգը` ծնողներին հրավիրելով պարելու երեկոյի  իրենց առաջին տանգոն: Նշենք, որ Տիգրան Ասատրյանը երեք զավակ ունի,  դուստրը` Նվարդը, ավարտել է դպրոցը եւ նպատակ ունի բժշկուհի դառնալ, իսկ  կրտսեր որդուն` Արմանին, գեներով փոխանցվել է երգելու հանդեպ սերը, նա նաեւ  հաճախում է բասկետբոլի:
Տիգրան Ասատրյանը կնոջ` Նունեի հետ
“Ծննդյանս տարեդարձն ու մեր  ամուսնության հոբելյանն անցել է ջերմ, ուրախ մթնոլորտում եւ հումորային  տրամադրությամբ: Շնորհավորանքներ եմ ստացել նաեւ Թաթա Սիմոնյանից եւ  հայաստանաբնակ իմ մյուս ընկերներից: Ինձ համար այդ բարեմաղթանքներն  ամենաթանկ նվերներն են”:
Տեքստը` Հասմիկ Միկիչյանի/Bravo.am/
Լուսանկարները` Տիգրան Ասատրյանի անձնական արխիվից


 
					
					
					×
					
				
 37,073

			
			
			
			
			
			
			
			
			
			
			
			
			
							

                    



		
					
				
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: