Տեւական ժամանակ է` հեռուստառադիոհաղորդավար Արամ Չախոյանը չի երեւում եթերում: BRAVO.am-ը նրա հետ զրուցել է հեռուստատեսություն չվերադառնալու պատճառների, ներկայիս զբաղվածության եւ մեկ տարեկան ընտանիքի մասին:
Արամ Չախոյանը` կնոջ հետ
«Արդեն վեց տարի է` «Տոսպա» ռադիոընկերության տնօրենն եմ: Վերջերս նույն ռադիոկայանով սկսել եմ վարել «Տետատետ» ծրագիրը, որի շրջանակում հյուրերիս հետ զրուցում ենք այս շրջանում հասարակությանը հետաքրքրող թեմաների շուրջ»,-ասել է Արամը:
Հարցին, թե ինչու է նախընտրում չերեւալ էկրաններին, նա հետեւյալն է պատասխանել.«Ներկայիս հեռուստատեսության վիճակը տեսնելով՝ հաստատ չեմ վերադառնա: Ինձ հետաքրքիր չէ այսօրվա եթերը, դրա որակն ինձ չի գոհացնում»:
Արամ Չախոյանը` կնոջ հետ
Արամից հետաքրքրվել ենք նաեւ, թե արդյոք իր նորաստեղծ ընտանիքում համալրում չի սպասվում.«Շատ եմ ուզում հայր դառնալ, ցանկությունս մեծ է, բայց դեռեւս նորություն չունենք»,-ասել է նա:
Տեքստը` Արեւիկ Իսաջանյանի /BRAVO.am/
Լուսանկարները` Արամ Չախոյանի անձնական արխիվից


×
14,629





