×


Արամ MP3-ն եւ Աննա Խաչատրյանը մասնակցում են ռուսական “Գոլոս”-ին

Շուտով կմեկնարկի “Ռուսաստանի ձայն”-ի նոր եթերաշրջանը, եւ, ինչպես հայտնի է դարձել BRAVO.am-ին, երաժշտական նախագծում իրենց ուժերը կփորձեն Արամ MP3-ն եւ Աննա Խաչատրյանը:

Աննա Խաչատրյանը


Նրանք անցել են նախընտրական փուլը եւ պատրաստվում են օգոստոսին կրկին մեկնել Մոսկվա` մասնակցելու կույր լսումներին:

Աննային զարմացրեց BRAVO.am-ի տեղեկացվածությունը:), երգչուհին մեզ հետ զրույցում նշեց, որ որոշել էր իր մասնակցության մասին չբարձրաձայնել մինչ նկարահանումների մեկնարկը.“Անկեղծ ասած, դեռ գաղտնի էի պահում”:

Արամ MP3


Նա նաեւ պատմել է, որ ռուսական “Գոլոս”-ի նախընտրական փուլը հաղթահարել է հեշտությամբ.“Առաջարկ ստանալուն պես մեկնեցի Մոսկվա, տեղում հաստատեցին, իսկ հաջորդ փուլին մասնակցելու համար պետք է կրկին մեկնեմ օգոստոսի վերջին”:

Թեմայի շուրջ կփորձենք զրուցել նաեւ Արամ MP3-ի հետ:

BRAVO.am

Կարդալ ավելին

Quality Sign BW