×


Արամ MP3-ն 4-րդն է :)

Այս տարվա “եվրատեսիլյան” իրարանցումը եւս ավարտվեց: Դանիայի մայրաքաղաք Կոպենհագենում կայացած “Եվրատեսիլ 2014”-ում հաղթել է Ավստրիայի ներկայացուցիչ Կոնչիտա Վուրստն` իր “Rise Like a Phoenix” երգով: Երկրորդ հորիզոնականում Նիդերլանդներից "The Common Linnets"-ն է, երրորդում` Շվեդիայի ներկայացուցիչ Սաննա Նիլսենը, իսկ Հայաստանի պատվիարկը` Արամ MP3-ն, գրավել է 4-րդ տեղը: 

Արամ MP3-ն "եվրատեսիլյան" բեմում


Երգիչ-հումորիստը հիանալի եւ տպավորիչ ելույթ ունեցավ “B&W Hallerne” համերգասրահում` իրեն հատուկ խարիզմայով ներկայացնելով “Not Alone” երգը: Արամի բեմելն առավել ուշագրավ դարձրեց նաեւ լուսային, լազերային գեղեցիկ շոուն:

Հայաստանին 12 միավոր տվեցին Ֆրանսիան, Ավստրիան եւ Վրաստանը, 10-ական միավոր` Մոնտենեգրոն, Լատվիան, Բելառուսը, Ուկրաինան, 8 միավոր ստացանք Ռուսաստանից եւ Մակեդոնիայից: Հայաստանցիներն իրենց 12-ը միավորը տվեցին Մոնտենեգրոյի ներկայացուցչին:

BRAVO, Արամ ջան: Շնորհավորում ենք հաջող ելույթի կապակցությամբ:):

Շվեդիայի ներկայացուցիչ Սաննա Նիլսենը


Հիշեցնենք, որ Հայաստանը “Եվրատեսիլ” երգի միջազգային մրցույթին մասնակցում է 2006 թվականից: Մեր առաջին մասնակիցը` Անդրեն, գրավեց 8-րդ տեղը, 2007-ին նույն հորիզոնականում հայտնվեց նաեւ Հայկոն: 2008-ին Հայաստանի ներկայացուցիչ Սիրուշոն զբաղեցրեց 4-րդ հորիզոնականը, 2009-ին Ինգա եւ Անուշ Արշակյանները 10-րդն էին, 2010-ին Եվա Ռիվասը` 7-րդը, 2011-ին Էմմին չհաղթահարեց կիսաեզրափակիչ փուլը, 2012-ին մեր երկիրը չմասնակցեց Բաքվում կայացած մրցույթին, իսկ նախորդ տարի` 2013-ին, “Dorians” ռոք-խումբը գրավեց 18-րդ հորիզոնականը:

BRAVO.am 
Լուսանկարները` Առաջին ալիքի եւ eurovision.tv-ի 

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW